Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 սեպտեմբերի 2010

Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը, որը կառուցվել է մանկատան չափահաս սաների խնդիրները լուծելու նպատակով։ Ընդհանուր առմամբ նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ, որն ուղղվել է գույքի ձեռքբերմանը, տարածքի բարեկարգմանը և ենթակառուցվածքների ձևավորմանը։
Նորաբաց կառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելուց և մանկատան սաների պատրաստած փոքրիկ միջոցառումը դիտելուց հետո վարչապետը շրջել է կահավորված սենյակներով, ծանոթացել երեխաների խնամքի և ապրելակերպի պայմաններին, ինչպես նաև նրանց ստեղծագործություններին և ծառ տնկել մանկատան բակում։
Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ցուցաբերված օժանդակության համար և կարևորել Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դերը մանկատան գործունեության մեջ։
1953թ. ստեղծված մանկատունը` որպես սոցիալ-բուժառողջապահական հաստատություն զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքով։ Շուրջ 277 երեխաներից 120-ը չափահաս սաներ են, որոնք այսուհետ ապրելու են նոր մասնաշենքում։ Մանկատան անձնակազմն իրականացնում է երեխաների շուրջօրյա խնամք և ուսուցում հնարավորությունների շրջանակներում, ինքնասպասարկման հմտությունների կիրառում, ֆիզիկական արատների և հոգեբանական խնդիրների կորեկցիա, հիվանդությունների կանխարգելում ու բուժում, ինչպես նաև վերականգնողական տարբեր միջոցառումներ։ Բոլոր կարիքավոր երեխաներն ապահովված են քայլակներով և սայլակներով։ Գործում են նաև անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սպասարկման կենտրոններ՝ բուժարան և մեկուսարան, մանիպուլիացիոն փոքր սենյակ, ատամնաբուժարան, գրադարան, էրգոթերապիայի բաժին, ռենտգենաբանական, պրոֆիլակտիկայի և վերականգնողական կենտրոններ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ