Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 սեպտեմբերի 2010

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանին





Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանի, Մերձբալթյան երեք երկրների` Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վերասհկիչ մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յեզիերսկին, ով նաև հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահը։
Նստաշրջանի հիմնական թեման է «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում»։ Քննարկումների օրակարգում է նաև տարածաշրջանում բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցության սերտացումը։
Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկել է խորհրդի նիստը։
Գործադիրի ղեկավարն իր խոսքում հույս է հայտնել, որ նիստում քննարկվելիք հարցերը կունենան դրական եզրակացություններ։ Կարևորելով վերասհկիչ մարմինների դերը պետության կառավարման գործում` Տիգրան Սարգսյանն ասել է.
«Վերահսկիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացումը կնպաստի կառավարության աշխատանքների, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, առավել թափանցիկ աշխատելուն։ Դա կառավարությանը սեփական ռեսուրսների բացահայտման հնարավորություն կտա։ Հենց այս առումով վերասհկիչ պալատի դերը մեծ նշանակություն է ստանում։ Մեզ համար հետաքրքիր է նաև վերահսկիչ մարմինների միջազգային փորձը։ Այդ առումով կարևորում ենք միջազգային համագործակցությունը տարբեր երկրների վերահսկիչ մարմիների հետ»։
Ըստ վարչապետի, ՀՀ կառավարւթյունը ներկայումս բավական արդյունավետ է համագործակցում վերահսկիչ պալատի հետ` փորձելով պետական տարբեր գերատեսչություններում իրականացնել ֆինանսական միջոցների արդյունավետ կիրառում։

Վարչապետի ելույթն ամբողջությամբ
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ