Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 սեպտեմբերի 2010

Կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստը




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Մենք ձեզ հետ միասին ստեղծել ենք ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ, որի նախաձեռնությունը հիմնականում գալիս էր հասարակական կազմակերպություններից։ Նրանք մշակել էին բավական լուրջ և ծավալուն փաստաթուղթ, որը մեր համապատասխան պետական կառույցների հետ միասին վերամշակվեց և անցավ բավական լուրջ քննարկումներ։ Արդյունքում ունեցանք նաև ազգային ռազմավարության ծրագիր, որը հաստատվեց կառավարության կողմից, և որը համալիր լուծումներ առաջարկելու առաջին փորձն էր` Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը ներկայացրել է հաշվետվություն ՀՀ և Երևանի համար 5 տարվա գործողությունների ծրագրով 2009-2010թթ. ընթացքում իրականացված միջոցառումների մասին։ Մասնավորապես, զեկուցվել է 2009թ. նոյեմբերին Մոսկվայում կայացած առաջին համաշխարհային նախարարական համաժողովի արդյունքների և Համաշխարհային բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ իրականացվող «Անվտանգ գյուղեր» պիլոտային ծրագրի ընթացքի մասին։ Ներկայացվել են վիճակագրական տվյալներ 2009թ. ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման վերաբերյալ։ Այդ համատեքստում քննարկվել են Հայաստանում ճանապարհային անվտանգության աուդիտի ներդրման հեռանկարները։
Խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ և Երևանի համար նախատեսված 5 տարվա գործողությունների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկը։ Հաստատվել են նաև աշխատանքային խմբերի կազմն ու պարտականությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ սոցիալական գովազդներ և հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու առաջարկը։
«Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի միջազգային համակարգող Դմիտրի Սամբուկը խորհրդի ուշադրությանն է ներկայացրել ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագիրը։ 2011թ. մայիսի 11-ին մեկնարկելիք ծրագրի նպատակը մինչև 2020թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։ Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանում 2010թ. նոյեմբերի 15-20-ը նախատեսվում է իրականացնել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ` «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։
Վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարությանը միջոցառումների ժամանակացույցը փոխանցել բոլոր շահագրգիռ գերատեսչություններին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ