Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 սեպտեմբերի 2010

www.e-gov.am-ը ճանաչվել է լավագույն ինտերնետային կայք





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Տեղեկատվության ազատության 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003 թվականից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին` տեղեկատվության ազատության միջազգային օրը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին և կարևորել տեղեկատվության ազատությունը, խոսել է ոլորտում առկա հիմնախնդիրների մասին։ «Առաջին հերթին ես կարևորում եմ պետական կառավարման մարմինների` իրենց գործունեության ընթացքում բաց և թափանցիկ լինելը։ Եվ այդ առումով մենք բավական լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որոնք ընդունվում են պետական մարմինների կողմից հասանելի լինեն հասարակայնության համար և մինչև դրանց ընդունումը նախապես ներկայացվեն հասարակության քննարկմանը։ Դա հնարավորություն է տալիս պետական մարմիններին հաշվի առնել հասարակական կարծիքը»։
Վարչապետը խոսել է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության կայացման մասին, նշելով, որ նաև վերջիններիս միջոցով պետք է ապահովել հասարակության ու պետական մարմինների երկխոսությունը` տեղեկատվության ստացման գործում։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հասարակությանն է ներկայացվել կառավարության բոլոր որոշումները։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ տրվել է Ոսկե բանալի, իսկ կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքն արժանացել է 2010 թվականի տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին։
Մրցանակին արժանանալու առիթով կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ աշխատանքը կատարվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ։ «Առաջին իսկ տեղեկատվությունը, որ մենք տեղադրել ենք կառավարության կայքէջում մինչև www.e-gov.am կայքի ստեղծումը, դրանք ըստ պայմանագրերի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից ստացվող ֆինանսավորման բացվածքն էր»,-նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ