Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 սեպտեմբերի 2010

Համատեղ նոր ծրագրերը կնպաստեն հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ընդլայնմանը



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության առևտրի նախարար Վալենտին Չեկանովին։ Նա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել` մասնակցելու հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքներին, որը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 27-ին։
Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ծավալված դինամիկ փոխգործակցության և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին` ուղղված երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը և սերտացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և ընդգծել առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացումը, որն իր աշխատանքներն սկսելու է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին։
Նախարար Չեկանովը ներկայացրել է հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքների արդյունքում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վալենտին Չեկանովը խոսել է նաև ծավալված միջմարզային համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել միջքաղաքային, մասնավորապես` Երևանի ու Մինսկի միջև գործակցության զարգացման կարևորությունը։
Խոսվել է նաև երկու ժողովուրդների միջև հումանիտար կապերի ամրապնդման անհրաժեշտությունից։ Այդ հարցում կառավարության ղեկավարը կարևորել է 2011 թվականին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմ ողջույններ է փոխանցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն։

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ