Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 սեպտեմբերի 2010

Քննարկվել են պիլոտային ծրագրի արդյունքները





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։
ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների մասին։
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են պետական պատվերի համակարգի բարեփոխմանը, ստվերայնության վերացմանն ու առողջապահական ապահովագրության զարգացմանն առնչվող հարցեր։
Կառավարության ղեկավարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել պիլոտային ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ ֆինանսական հոսքերի բացահայտումը հնարավորություն է տալիս վերացնել ստվերային վճարները ու բարելավել բարոյական միջավայրը բուժհաստատություններում։ Նա կարևորել է գնագոյացման մեխանիզմի, այն է` մատուցվող ծառայությունների շուկայական գնի ամրագրումը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։
Ամփոփելով քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել ծրագրի հետագա միջոցառումների ժամանակացույց։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ