Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ծրագիրը




ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իր պաշտոնական այցի ծրագիրն այսօր «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նախ կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, նշվել Է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՉԺՀ կատարած մայիսյան այցի ընթացքում շահագործվել է առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկությունը։ Խոշորագույն այս ձեռնարկությունը ստեղծվել Է հայկական տեխնոլոգիաներով և այս անգամ քննարկվել են համատեղ գործունեության նոր ծրագրեր։ Հայկական կողմից պատրաստվել Է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի փաթեթ, և բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն Է ձեռք բերվել միջկառավարական հանձնաժողովի` առաջիկայում Երևանում կայանալիք նիստին դրանք մանրակրկիտ քննարկել։
ՀՀ վարչապետը կարևորել է նաև ՉԺՀ փոխարտգործնախարար Վան Գուան Գիայի, Շանհայի քաղաքապետ Հան Ժենհայի, «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինի հետ ունեցած հանդիպումները, որոնք, նրա գնահատմամբ նոր ազդակ կհաղորդեն հայ-չինական երկկողմ հարաբերություններին, ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են լրացվել կոնկրետ նախագծերով։ Սեպտեմբերի 22-ին և 23-ին ՀՀ վարչապետի այցը շարունակվելու Է։
Պատասխանելով ցուցահանդեսի արդյունքում ակնկալվող կոնկրետ արդյունքներին վերաբերող հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Շանհայ Էքսպո-2010»-ի հաջողությունները չափելի են։ Երկու միլիոնից ավելի մարդ Է այցելել հայկական տաղավար, ինչը ՀՀ վարչապետը բավականին լուրջ նվաճում է համարել։ ՀՀ տաղավարը գնահատվել Է լավագույններից մեկը, դրա գաղափարները համահունչ են ցուցահանդեսի գաղափարախոսությանը։ Այս գաղափարի մշակմանը մասնակցել են բազմաթիվ ճարտարապետներ. այդ աշխատաոճն ունենալու Է շարունական բնույթ։
Անդրադառնալով Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, և այժմ դրանք գտնվում են գործնական քննարկման փուլում։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ միաժամանակ ներկայացվել են նոր ծրագրեր, մասնավորապես, բազալտի վերամշակման, բազալտի մանրաթելի ստացման, արևային մարտկոցների թողարկման, կիսահաղորդիչների թողարկման, այլ նախագծեր, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության ոլորտները։
ՀՀ վարչապետը մանրամասնել է, որ չինական կողմի հետ քննարկվել Է նաև արագացուցչի հետ կապված համատեղ գործունեության հնարավորությունները։
Թե որքանով Է «Աշխարհի քաղաք» հայկական նախագծի իրականացման հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ցանկացած մեծ նախագիծ սկսում Է երազանքից։ «Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մեծ հաջողություններ, չպետք Է վախենալ երազելուց։ Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես Է Շանհայը աճելով դարձել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը, որի հիմնադիրները ևս ժամանակին ունեցել են երազանք։ Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում լինեն մարդիկ, որոնք կարողանում են անկեղծորեն հավատալ նոր գաղափարներին, որոնք երազել են այսպիսի «Աշխարհի քաղաք» կառուցելու մասին, ապա այն անպայման կկառուցվի»,-ասել է Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը։
ՀՀ վարչապետը հայկական տաղավարում մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը, ներկայացվել է նաև «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։
ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաև Արգենտինայի և Անգլիայի տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ։



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ