Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 18 սեպտեմբերի 2010

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Չինաստան

Վաղը` սեպտեմբերի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում վարչապետը Պեկինում հանդիպումներ կունենա ՉԺՀ Պետական խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Լի Կեցյանգի, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վանգ Գուան Գիայի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք ընդունելությանը։ Այնուհետև սեպտեմբերի 21-ին Շանհայում վարչապետը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև վարչապետի այցը Չենգդու քաղաքում գտնվող բազալտի մշակման ձեռնակություն և արևային մարտկոցների գործարան։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ