Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 27 հուլիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարար Նուր Ադ-Դին Մունային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հավաստելով Հայաստանի և Սիրիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, քաղաքական և տնտեսական գործակցության բավարար մակարդակը, կողմերը նշել են, որ տնտեսական այլ ոլորտների թվում, համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաև գյուղատնտեսության բնագավառում: Հայաստանի և Սիրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև 2000թ. սեպտեմբերին ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա 2001թ. ստեղծված երկամյա գործնական ծրագրի ավարտի կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Նուր Ադ-Դին Մունան արտահայտվել են փոխգործակցության շարունակման օգտին: Այդ տեսակետից նրանք կարևորել են, մասնավորապես, երկու երկրների նախարարությունների միջև այսօր ստորագրված գիտատեխնիկական համագործակցության 2003-2005թթ. նոր ծրագիրը, որը հնարավորություն կտա ապահովելու գյուղատնտեսության ոլորտում փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացումը: Ծրագրի իրագործման կարևոր ուղղությունների թվում կողմերը նշել են գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ներդրումային դաշտի բարելավումն ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գյուղատնտեսության բնագավառի տեղեկատվության փոխանակումը: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է հայ-սիրիական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն աջակցելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը և հաջողություններ է մաղթել նախատեսված ծրագրերի իրականացման գործում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ