Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 սեպտեմբերի 2010

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։ 2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես նշել է. ««Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումը տարեցտարի դառնում է ավելի հետաքրքիր. ավելանում է մասնակիցների քանակը, և բարձրանում է հարցերի քննարկման պրոֆեսիոնալիզմը։ Այն էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված պրոբլեմները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և մտքերի փոխանակում կազմակերպել։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ նաև երիտասարդ հետազոտողների ուշադրությունն ենք հրավիրում գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա։ Նրանց հետաքրքրական ու նորույթ պարունակող առաջարկները կարող են խթանել բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում և նոր բիզնես ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ագրոֆորումի շրջանակներում համախմբել գիտական-ստեղծագործական ներուժը»։
Իր ելույթում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։
«Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Հրավիրվածների թվում են հեղինակավոր խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ ու մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից և այլ երկրներից։ Հիմնական թեման երեք բաղադրիչների` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորության քննարկումն է։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ