Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 օգոստոսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակությանը, որի կազմում են համազեկուցողներ Եժի Յասկերնիան (Լեհաստան); Ռենե Անդրեն (Ֆրանսիա) և քարտուղար Վալերի Կլամերը: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի, որպես ԵԽ անդամ երկրի, կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը՝ սեպտեմբերին ԵԽԽՎ-ում դրա վերաբերյալ նախատեսված քննարկումից առաջ: Հանդիպման սկզբում ՀՀ վարչապետը նշել է, որ տեղյակ է պատվիրակության հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԺ ղեկավարության, մշտական հանձնաժողովների, խումբ-խմբակցությունների, քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումներում բարձրացված խնդիրներին, հնչած տեսակետներին ու դիրքորոշումներին և պատրաստ է պատասխանել համազեկուցողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Պատվիրակության անդամները վարչապետից խնդրել են պարզաբանել պետական մարմինների կողմից կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի համակարգման, պետության կողմից վերջիններիս հատկացվող ֆինանսական աջակցության բաշխման մեխանիզմների, կրոնական կազմակերպությունների գրանցման, ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ծագած հիմնախնդիրների, դրանց վերաբերյալ ընդդիմության կողմից արտահայտած տեսակետների, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրականացման և այլ հարցեր: Պատասխանելով համազեկուցողներին հետաքրքրող հարցերին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին ընտրած Հայաստանը պատրաստ է շարունակելու քննարկումները՝ առկա խնդիրներին լուծումներ տալու, Եվրախորհրդի առջև մեր երկրի ստանձնած պարտավորությունները լիարժեքորեն կատարելու համար:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ