Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ԱՊՀ երկրների ծրագրի Եվրոպայի գծով տնօրեն Թոմաս Վուլֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն իր ուրախությունն է հայտնել առաջիկայում ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև ստորագրվելիք փոխըմռնման հուշագրի շուրջ աշխատանքները հաջողությամբ ավարտելու և սկզբունքային հարցերում համաձայնության գալու կապակցությամբ: Նա նշել է, որ հուշագրում ամրագրված կետերը իրատեսական են և, ըստ այդմ, իրագործելի: Վարչապետի կարծիքով, այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի չկրկնվի նախորդ տարիների օրինակը, երբ բանակցությունների արդյունքում պլանավորվում էին թվեր, որոնք տարեվերջին պարզվում էր՝ իրատեսական չէին: ԱՄՀ-ի առաքելության պատվիրակությունը ղեկավարող Թոմաս Վուլֆը համաձայնելով ՀՀ վարչապետի կարծիքին, իր հերթին բավականին արդյունավետ է գնահատել փոխըմբռնման հուշագրի շուրջ համատեղ աշխատանքը, նշելով, որ նամանատիպ գործունեության դեպքում այսօրվա արդյունքին կարելի էր հասնել դեռ 9 ամիս առաջ: Նրա բնորոշմամբ, դժվար և ծանր ժամանակաշրջանը հաղթահարվել է, և շատ կարևոր է Հայաստանի այսօրվա քաղաքական կայունությունը: Դա և ԱՄՀ-ն, և մյուս բոլոր կազմակերպություններն անհրաժեշտ են համարում թե կառավարության կողմից որոշակի պարտավորությունների ու պատասխանատվության ստանձնման, թե հստակ քաղաքականության ձևակերպման առումով: Պրն Վուլֆն ընդգծել է, որ քաղաքական կայունությանը զուգընթաց, մայիս ամսից ի վեր ակներև է նաև հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ գործադիր իշխանության ջանքերը, եկամուտների հավաքագրման հարցում արձանագրված դրական տեղաշարժը: ԱՄՀ-ի առաքելության պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել նաև ՀՀ ԿԲ-ի դերը՝ դրամավարկային սահուն և անցնցում քաղաքականություն իրականացնելու հարցում, հատկապես 1999թ-ի վերջին և 2000-ի տարեսկզբին երկրում առաջացած քաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակներում: Թոմաս Վուլֆը ողջունել է նաև հակակոռուպցիոն ծրագրի մշակմանը, սոցիալական, պետական կառավարման ոլորտների բարեփոխումներին ուղղված կառավարության ջանքերը և հավաստիացրել, որ ԱՄՀ-ն այս հարցում, ուժերի ներածին չափ, կաջակցի Հայաստանին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ