Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 սեպտեմբերի 2010

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին




Այսօր Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող քննարկում-համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի օժանդակությամբ։ Միջոցառման առանցքում ընկած են համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նաև Հայաստանում աղքատության նվազեցմանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ և նախարարներ, ինչպես նաև Համաշխարհային բանկի թիմը` Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուի գլխավորությամբ։ Միջոցառման մասնակիցների թվում են նաև միջազգային բարձրակարգ մասնագետներ և դասախոսներ` Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ և Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար և Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը։
Քննարկումներն անցկացվելու են երեք փոխկապակցված թեմաների շուրջ` նորարարության, արտահանման ուղղվածության ու ներդրումների խթանում, պետության արդյունավետության բարելավում և սոցիալական կոալիցիայի ստեղծում` հանուն փոփոխության։ Կքննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և միջազգային համապատասխան փորձի հիման վրա առաջ կքաշվեն գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող է հանրային քաղաքականությունը լավագույնս նպաստել Հայաստանի քաղաքացիների կյանքում անհրաժեշտ բարելավումների արագացմանը և Հայաստանի վերափոխմանն առավել հարուստ, կենսունակ ու բարգավաճող տնտեսության։
Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 12-ին։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ