Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 սեպտեմբերի 2010

Կայացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի նիստ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 17-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18,513,863 (տասնութ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար ութ հարյուր վաթսուներեք) ԱՄՆ դոլար։ Այդ գումարից 17,835,199 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի շրջանակներում ընդգրկված խորհրդատուի` «Ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության» հայեցակարգին համաձայն մշակած ռազմավարությունը և Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում առկա չնախատեսված ծախսերի ֆոնդի բաշխման առաջարկվող ուղղությունները։
Կառավարման խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի նախնական տարբերակը։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել և հաստատվել են ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական ազդեցության ղեկավարի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները և այդ պաշտոնում համապատասխան թեկնածուի նշանակումը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ