Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 սեպտեմբերի 2010

Կառավարությունը կատարում է գազի թանկացման ազդեցությունը մեղմելու իր խոստումը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582.8 հազար դրամ, հանրապետությունում ծնելիության աճով պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու նպատակով` 751,271.5 հազար դրամ, նպաստառու ընտանիքներին լրացուցիչ երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելու նպատակով` 316,225.1 հազար դրամ, նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված կենսաթոշակառուներին լրացուցիչ սոցիալական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 89,021.9 հազար դրամ, կենսաթոշակառուներին լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ տրամադրելու նպատակով` 2,640,027.3 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սրանով ամբողջությամբ իրականացվում է ս.թ. մայիս ամսից գազի սակագնի բարձրացման հետևանքով բնակչության խոցելի խավերի ծախսի փոխհատուցումը։ Նախ ավելացվել են 104 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, իսկ ս.թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակառուները կստանան ավելի բարձր թոշակներ։


Ստեղծվում է ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին, որը տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը և ժողովրդական արհեստների զարգացմանը։ Բացի այդ, ծրագիրը տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման միջոցով խթանելու է տարածքային համաչափ զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Այս նպատակով ընդունվել է ևս մեկ որոշում, որով կանոնակարգվելու է իբրև գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացվող այդ տարածքի շրջակա լանդշաֆտի պահպանումը, ռեկրեացիոն գոտու կազմակերպումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա համանման արդեն երկրորդ նախագիծն է, որի իրականացման համար գործի են դրվում պետության և մասնավորի հնարավորությունները։ Այդ համագործակցությունից լավ արդյունք է ակնկալվում։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։ «Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի և շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ։ Որոշումը հնարավորություն կտա բակային տարածքի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել շրջակայքը, կառուցել խաղահրապարակներ, իրականացնել կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից «Ավագշին» ՍՊԸ հետ կնքել նշված տարածքում գտնվող սեփականատերերին և պետությանը պատկանող հողամասերի և դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը հնարավորություն կտա նավթի և գազի ուսումնասիրության և արդյունահանման համար հանքային իրավունքների տրամադրումը դարձնել առավել արդյունավետ և թափանցիկ, իսկ ոլորտը` առավել գրավիչ և մրցունակ։
Գործադիրը որոշել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 7,200.0 հազար դրամ, որով ֆինանսական աջակցություն է ստանալու «Հայկական պանիր» ՓԲԸ-ն։ Դրա շնորհիվ պանրի արտահանումը կաճի մոտ 180 մլն դրամով, ընկերությունը կունենա մոտ 9 մլն դրամի շահույթ, ինչը հնարավորություն կտա կազմակերպել հայկական պանրի հետագա արտահանմանն ուղղված աշխատանքը։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բարձրացվում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կառավարման արդյունավետությունը` խորհրդի ստեղծման միջոցով։ Որոշումն ընդունելու առաջարկն արել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակը և հուլիս-օգոստոս ամիսների երաշտը, Սևանա լճից ջրառի ծավալը 2010թ. ոռոգման շրջանում ս.թ. հունիսի 3-ի 144,5 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել է 168,9 մլն խորանարդ մետր։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել 2010թ.. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ հիմնադրվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնելով 200,000.0 հազար դրամ, որը հիմնադրամի կողմից կառավարվող վարկային ռեսուրսներից ՀՀ պետբյուջե վաղաժամկետ վերադարձված միջոցների հաշվին է։
ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը, որով ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը օրացուցային օրերի փոխարեն սահմանվում է աշխատանքային օրերով, այդ թվում առանձնացվում և սահմանվում է հնգօրյա և վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող գրադարանավարների ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը։

 

Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նիդերլանդների Թագավորությունում (նստավայրը` Հաագա) և Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի և Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում և Թբիլիսիում։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքմամբ կավելանա թիվը Շենգենյան գոտու այն երկրների, որոնց տարածք դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի։
Կառավարությունը բարեգործական է որակել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների ավելի վաղ փոխանակած հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների դրամաշնորհային աջակցություն» ծրագրով ՀՀ կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական 10-րդ դրամաշնորհի ծրագիրը։ Այս անգամ մեր երկիր է ներմուծվել 61 միավոր տրակտոր, 7 միավոր գութան, 3 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 միավոր կցասայլակ և դրանց պահեստամասեր։ Ստորագրելով հայտագիրը, ՀՀ կառավարությունը պարտավորվում է ճապոնական կողմին ազատել մաքսային պարտավորություններից, երկրի ներսում գործող հարկերից, արդյունավետ օգտագործել ստացած օգնությունը։
Հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ների 2009թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը` դրանք համապատասխանեցնելով 2009թ. տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին։
Մեկ այլ որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունը «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 33,623,979 դրամ։
Կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու համար անձնակազմը և սարքավորումները Հայաստան տեղափոխող ՆԱՏՕ-ի երկու Բոինգ-707, Ռուսաստանի Դաշնության ԻԼ-76 և Ղազախստանի Հանրապետության ԻԼ-76 ինքնաթիռների «Զվարթնոց» օդանավակայան ժամանման, կայանման և սպասարկման ծախսերն իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն հատկացնել 20.240,0 հազար դրամ։
Գործադիրը որոշել է «21-րդ դարի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. աշնանային համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 40000.0 հազար դրամ։ Փառատոնի կազմակերպման և անցկացման տարեկան ծախսն է 160 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվելու է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս կեսը` հովանավորների և այլ աղբյուրների հաշվին։
Կառավարության որոշմամբ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու նպատակով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացվել է 100.0 մլն դրամ։


Կառավարությունը հաստատել է


-ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, դրանց հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը,
-հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման կարգը, հաշվառման օբյեկտների հաշվառման քարտի և դրա դասակարգիչի ձևերը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կսահմանվի վերը նշված զինատեսակների հաշվառման ընթացակարգը, կմեծանա հանցագործությունների բացահայտման աշխատանքի արդյունավետությունը,
-Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի հաստատած Գագարին-Գեղամավան ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքի գնման ազգային բաց մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Սևան ՃՇՇ» ՓԲԸ-ն 545,979,988 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Մ3-Մեծավան ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների գնման ազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ն 509,777,777 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով։
Կառավարությունը սահմանել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը, դրանց պետական հաշվառման կարգը, հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագրի ձևը, տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային , միջազգային վկայագրերի ձևերը և նկարագրերը և այլն։ Որոշմամբ սահմանվում են տրանսպորտային միջոցների հաշվառման նոր կարգ, որով նախատեսվում են տրանսպորտային միջոցը պետական հաշվառումից ժամանակավոր հանելու և այն վերականգնելու դրույթներ, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, որը մինչև այժմ չի եղել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշումը համարել է լուրջ բարեփոխում, որով պարզեցվում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգը։ Բարեփոխումը շարունակվելու է և ունենալու է իր հաջորդ փուլը։


Այլ որոշումներ


Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է կարգավորել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարաբերությունները։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը անհետաձգելի է համարել նշված նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ին։
Գործադիրը մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել չորս անձի։ Նրանք ընդունվել են Օքսֆորդի Բրուքս, Մեծ Բրիտանիայի Վարվիքի, Բուլղարիայի ամերիկյան և Հունգարիայի կենտրոնական եվրոպական համալսարաններ։ Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի գրանցման պահից։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը 2010թ. սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել է սեպտեմբերի 11-ի շաբաթ օր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ