Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 օգոստոսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը համաձայնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների և միգրացիայի վարչության տնօրինության Երևան և Աբովյան քաղաքների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության Գավառ քաղաքի մի շարք հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող բռնագաղթածներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ առաջարկություններին: Որոշումն ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 14-ի «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» որոշման հիման վրա: Որոշման նպատակը հանրապետության տարբեր բնակավայրերի կացարաններում ժամանակավորապես բնակեցված փախստական ընտանիքների սոցիալ-տնտեսական, իրավական երաշխիքների ապահովումն է: Այսօրվա նիստում կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացված 2003-2004 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերի թիվը 149-ով ավելացնելու վերաբերյալ: Ավելացված տեղերի հաշվին բուհեր ընդունված ուսանողների 2003 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 7500,0 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից, ևս 3 մլն դրամ է հատկացվել Գորիսի «Ծիրանի փող» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությանը՝ հաշմանդամ երեխաների համար նախատեսված միջոցառումների կազմակերպման նպատակով: Կառավարության անդամներն ի գիտություն են ընդունել ՀՀ խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մասին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած 2003 թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին՝ սոցապ. նախարարության հետ վերլուծել ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփման արդյունքում արձանագրված թերությունները, խախատումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում զեկուցելով ՀՀ վարչապետին: «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա չափը սահմանել է 10 000 դրամ: Որոշմամբ նախատեսվում է պարենի դիմաց տրվող դրամական փոխհատուցում սահմանել նաև ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող (կրտսեր պաշտոններ զբաղեցնող) ծառայողներին: Փոխհատուցումը կտրամադրվի ՀՀ պետբյուջեով ոստիկանության համար նախատեսված միջոցներից: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, նիստում սահմանվել է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը: Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001 թ. մայիսի 16-ի «ՀՀ Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որով «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն միացվելու է «Սպիտակի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրով նախատեսված բժշկական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի ավարտը, բարձրացնել առողջապահական ծառայությունների արդյունավետությունը, մատչելիությունը՝ ներմուծելով ընտանեկան բժշկության սկզբունքները: Նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ցանկը: Որոշումն ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների, թմրադեղերի հսկման միջազգային կոմիտեի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրույթների հիման վրա: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշում է ընդունվել «Գալակտիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի կառավարման լիազորությունները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը վերապահելու մասին: Նախարարությանը հանձնարարվել է, օրենքով սահմանված կարգով, ապահովել «Գալակտիկա» ՓԲԸ-ի վերանվանումը «Գառնիի տիեզերական հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի և համապատասխան փոփոխությունների կատարել ընկերության կանոնադրության մեջ: Մեկ այլ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է՝ առանձնացման ձևով ստեղծելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ: Երևանի քաղաքապետին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում, սահմանված կարգով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին 2004թ. պետբյուջեից սուբսիդավորման գումար նախատեսելու համար: Հարցի ներկայացման ժամանակ նշվել է, որ հիշյալ որոշման ընդունման նպատակահարմարությունը պայմանավորված է քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտում առանձին մոնիտորինգի միջոցով տրանսպորտի այդ տեսակի կառավարման բարելավման, ինչպես նաև հանրային ծառայությունների ինտեգրացված ֆինանսական առողջացման ամբողջական ծրագրով նախատեսված՝ կառուցվածքային բարեփոխումներին և ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայանագրի կնքման առաջարկությանը: Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի, ջերմամատակարարման օբյեկտների, ջրային կառույցների օգտագործման, շահագործման ու պահպանման աշխատանքների նկատմամբ միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով, նիստում որոշումներ են ընդունվել նշված օբյեկտները Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկելու և պայմանագրային հիմունքներով հետագա օգտագործման հանձնելու վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պետական սեփականություն հանդիսացող մագիստրալ ոռոգման ցանցերը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Երևան-ոռոգում» ՓԲԸ-ի ենթակայությանը: Մայրաքաղաքի ստորգետնյա հետիոտն անցումներն ըստ նշանակության ծառայեցնելու, բարեկարգելու, սանմաքրման աշխատանքներն ապահովելու և դրանց տարածքում տեղակայված օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու նպատակով, որոշվել է ստորգետնյա անցումներն ընդգրկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել թաղային համայնքներին: Մեկ այլ որոշմամբ քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկվել և անհատույց օգտագործման իրավունքով թաղային համայնքներին են հանձնվել նաև զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքներն ու ոռոգման ներքին ցանցերը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով թաղապետարանների խնդրանքը և նշված ոռոգման ցանցերն ու զբոսայգիները, այգիները, պուրակները թաղային համայնքների վարչական տարածքներում գտվելու հանգամանքը: Որոշման արդյունքում հանրային օգտագործման այդ տարածքները կգտնվեն անմիջական և մշտական հոգածության ներքո՝ ապահովելով կանաչ տարածքների պահպանումն ու խնամքը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ