Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 սեպտեմբերի 2010

Կառավարության ղեկավարն ընդունել է արվեստագետների համահայկական համաժողովի մասնակիցներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ։ 2010 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած երկօրյա համահայկական համաժողովն անցկացվում է «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրի ներքո։ Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին է ներկայացրել համաժողովի աշխատանքների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցել են շուրջ 140 արվեստագետներ. 60-ը` 14 երկրից, մնացածը` Հայաստանից։ Սփյուռքի նախարարը զեկուցել է, որ ստեղծվել է կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն և վերջինիս գործունեությունը համակարգող մարմին, ինչպես նաև կազմակերպվել են չորս ցուցահանդեսներ։ Անդրադառնալով արվեստագետների կողմից բարձրացված հարցադրումներին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է միջազգային ասպարեզում հայ կերպարվեստի գործերի ներկայացումը և արվեստաբանների պատրաստումը։
Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել իրենց հուզող մի շարք հարցերի, մասնավորապես հայ արվեստի միջազգային հեղինակության բարձրացման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան արվեստի շուկայի ձևավորման վերաբերյալ։ Նրանք հանդես են եկել մի շարք առաջարկություններով և նախաձեռնություններով։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին համաժողովին մասնակցելու ու կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու համար և նշել. «Մենք փորձում ենք համահայկական այսպիսի հավաքների միջոցով համախմբել մեր արվեստագետներին։ Մեզ մտահոգող խնդիրներն ավելի ճիշտ է միասին քննարկել, որովհետև այդ խնդիրների մեջ պետք է համատեղ որոշենք մեր առաջնահերթությունները և ավելի մեծ ուշադրություն դարձնենք խնդիրներին, որոնք նպատակահարմար է ներկայացնել պետության ուշադրությանը` ակնկալելով լուծումներ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել արվեստագետների կողմից հնչեցված առաջարկությունների և նախաձեռնությունների մեծ մասի իրականացմանը։
Վարչապետը կարևորել է նաև արվեստագետների միջև մասնագիտական համագործակցության մթնոլորտի ձևավորումը և դրա հիման վրա համահայկական ցանցի ստեղծումը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ