Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 օգոստոսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հրավերով Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի տնտեսական իրավիճակին ծանոթանալու և այն ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացնելու նպատակով, ինչը կարող է հիմք հանդիսանալ Միացյալ Նահանգների կողմից մեր երկրին տրամադրվելիք օգնության համար: Հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունների, այդ թվում՝ Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով: Ըստ նրա, ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակության այցը մեր երկիր այդ համագործակցության անմիջական արդյունքներից է: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հատկապես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների աճի խնդիրը, որին ուղղված երկու պետությունների ջանքերը համակարգվում են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի կողմից: Անդրադառնալով մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած ֆինանսական աջակցությանը, որը Հայաստանի անկախացումից հետո կազմել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, վարչապետը նշել է, որ այդ օգնությունը տարեցտարի ավելի նպատակային, ուղղորդված և հրապարակային է դառնում: Ըստ նրա, տրամադրված միջոցները հիմնականում օգտագործվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Իր հերթին Հայաստանը, վարչապետի խոսքերով, ջանում է հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, գործարարության խթանման ու զարգացման, ներդրումների խրախուսման, օրենսդրական և հարկային դաշտի բարելավման համար: Հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման, համազգային խնդիրների լուծման գործում Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև Ամերիկայում մեծ թիվ կազմող մեր սփյուռքահայ հայրենակիցների ակտիվությունը: ՀՀ վարչապետը պատասխանել է նաև ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակության անդամներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ