Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 սեպտեմբերի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Սիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքն են սկսում համալսարանները։ Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք բոլորդ, ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև այն փաստը, որ մասնակիցն են ուսուցիչների երդման արարողությանը։ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ` մաղթել է հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր եւ ընտանիքներին բերի երջանկություն։
Այնուհետև վարչապետը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշակերտների և ծնողների հետ։
Այցի ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

ՀՀ վարչապետի ճեպազրույցը
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ