Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 օգոստոսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր նորանշանակ հավատարմատար դեսպան դոկտոր Ղասսան Ռասլանին: Շնորհավորելով դեսպանին և հաջողություններ մաղթելով նրան գործունեության ամբողջ ընթացքում՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ մինչ այժմ հայ-սիրիական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության գոյություն ունեցող ավանդույթները նույնպիսի հաջողությամբ կշարունակվեն, ինչի համար Հայաստանի կառավարությունն ու վարչապետը շահագրգիռ և պատրաստակամ են: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և ներուժ կա հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ լիարժեք օգտագործված չեն նաև մասնավոր հատվածի հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության մասին: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի անկողմնակալ դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում և հույս է հայտնել, որ այն անփոփոխ կմնա նաև ապագայում, քանի որ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նման դիրքորոշումը միտված է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ու զարգացմանը: Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար պրն Ղասսան Ռասլանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են Սիրիայի գյուղատնտեսության և կրթության նախարարների այցերը Հայաստան, իսկ տարեվերջին հրավիրվելու է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ այցերը և նիստի ժամանակ քննարկվելիք բազմաբնույթ հարցերը, դեսպան Ռասլանի կարծիքով, որոշակիորեն կնպաստեն Հայաստանի և Սիրիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցությունը գործնական և ավելի արդյունավետ դարձնելուն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ