Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 օգոստոսի 2010

Հավանություն է տրվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Սահմանվել են նոր չափանիշներ


Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրին, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում, հատկապես քաղաքային բնակավայրերում տիրող էկոլոգիական/սանիտարական իրավիճակով։ Ակնկալվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործելու օրենսդրական դաշտը, առավել արդյունավետ օգտագործելու շրջակա միջավայրի մաքրության և պահպանման միջոցները, փոփոխելու հասարակության վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Որոշմամբ ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել «Մաքուր հայրենիք» ծրագրի` իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձևի և ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ոք գիտակցում է, թե ինչ խնդիր պետք է լուծվի։ «Շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ սուր է դրված Հայաստանում։ Ցանկացած ճանապարհով Երևանից դուրս գալիս կամ մայրաքաղաք մտնելիս տեսնում ենք անտանելի վիճակ», - ասել է վարչապետը և հավելել, որ դրությունը շտկելու գործին պետք է լծվեն բոլորը` կրթօջախները, տեղական մարմինները, հասարակական կազմակերպությունները։ Հանրության վերաբերմունքը պետք է փոխվի, որպեսզի մեր հայրենիքն ավելի մաքուր լինի։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Հաստատվել է նաև Հնդկաստանում Հայաստան արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգը։ Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան, համապատասխանեն մի շարք այլ չափանիշների։
Գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը, որում ընդգրկված են տեղեկատվական ծառայությունների, գրասենյակային, վերապատրաստման և ուսուցման, առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռք բերման և այլ` մոտ 20 միլիոն դրամի ծախսեր։
Հիմք ընդունելով Գյումրի քաղաքում հայ կաթողիկե եկեղեցու կառուցման նպատակով Ադանայի հայերի արքեպիսկոպոս, Հայաստանի, Արցախի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայերի առաջնորդ հայր Նշան Կարաքեհեյանի միջնորդությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին թույլատրել է Գյումրու Հաղթանակի N 45 հասցեում գտնվող, պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիսացող տան հատվածի սահմանված կարգով տեղափոխումը այդ եկեղեցուն պատկանող Մայակովսկու փողոցի N 86 և Աթարբեկյան փողոցի N 8ա հասցեների տարածք` վերականգնելու նպատակով։
Կառավարությունը թույլատրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից դեկոդավորող ընդունիչ սարքավորման (փոխակերպիչ) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 20-ը։ Եվրոպական հեռարձակողների միության և ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով տրամադրված փոխակերպիչը նպաստում է հանրային հեռուստաընկերության լիարժեք գործունեությանը։
Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 19-20-ը Շիրակի մարզում անցկացվող ռուսական մշակութային օրերին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը մարզպետարանին է հատկացրել 15200.0 հազար դրամ։


Օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի, մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նոր օրենքով կարգավորվում են ՀՀ ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի սահմանման, դրա գանձման կարգը և պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը։
Կառավարության հավանությունն է ստացել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը։ Օրենքը կարգավորում է ՀՀ աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար և այլն։
Գործադիրը հավանության է արժանացրել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է։ Ակնկալվում է, որ փաթեթի ընդունման դեպքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման և հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման առնչությամբ ծագած հարցերը։
Գործադրի հավանությունն ստացած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի կարգավորման առարկան պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով ստացված արտոնությունների գումարներն են։ Ակնկալվում է, որ հարկ վճարողների համար կստեղծվեն պետության կողմից տրամադրվող արտոնություններից օգտվելու առավել ամբողջական հնարավորություններ։ ՀՀ վարչապետի առաջարկով օրենքի նախագծում կընդգրկվի և լուծում կստանա նաև «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ծագած համանման խնդիրը։
Առաջարկելով լրացում կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում, կառավարությունը նախատեսում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում` պարտադիր նորմերի մեջ ներառել փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը։ Դրանով կապահովվի փոստային կապի ծառայություններից օգտվողների մեծ հասանելիությունը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Ավագյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու առաջարկը, որով ուստարվա ընթացքում 180 ժամ և ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան փոխադրելու որոշման ընդունումը վերապահվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին։ Կառավարությունը նպատակահարմար է համարում այդ իրավասությամբ օժտել ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդին, և նախագիծն ընդունելի կհամարի այս առաջարկության ընդունման դեպքում։
Կառավարությունն անընդունելի է համարել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով հեղինակների կարծիքով փորձ է արվել վերացնել ՀՀ և Եվրոպական համայնքների օրենսդրական անհամապատասխանությունը։ Գործադիրը հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է անվճար ծննդօգնություն տրամադրել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին։ Այս դրույթը չի բխում ՀՀ սահմանադրության 14.1-ին հոդվածից, ուստի կառավարությունը դեմ է օրենքի նախագծին։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Կառուցվածքային բարեփոխումը շարունակվում է


ՀՀ կառավարությունը որոշել է լուծարել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչությունը, ստեղծել աշխատակազմի ներքին աուդիտի բաժին, վերակազմակերպել աշխատակազմի գործերի կառավարչությունը, կատարել մի շարք այլ փոփոխություններ։ Մասնավորապես, նոր խմբագրությամբ է շարադրվել «Նախարարության գործառույթները» բաժինը, հաստատվել են աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, լիցենզավորման գործակալության, լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կանոնադրությունները։
ՀՀ կառավարությունը 113262.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «Մեկ պատուհանի կանգառ» (ՄՊԿ) սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի նորոգման և կահավորման նպատակով։ Դրա շնորհիվ կկրճատվեն ՄՊԿ-ում օրենքով սահմանված գրանցման վճարն ընդունելու ընթացակարգը և ժամկետը, ՄՊԿ-ն կօժտվի առգիծ ռեժիմով աշխատելու հնարավորությամբ և այլն։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն կարևորներից է արդարադատության նախարարության 2010թ. ծրագրում և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։ ՄՊԿ-ն չափազանց լուրջ բարեփոխում է և համակողմանիորեն պետք է լուսաբանվի մամուլում։ Վարչապետը կարևորել է նաև ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագծերը, որոնք ԱԺ հավանությանն արժանանալուց հետո կկարողանան բեկում մտցնել նշված ոլորտներում։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները հրապարակվեն միայն հարկային մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով` ձեռնպահ մնալով մամուլում հրապարակելուց։ Նկատի է առնվել վերջին տարիներին ինտերնետային հասանելիության մակարդակի էական բարձրացումը, ինչպես նաև այն, որ այդ ճանապարհով տարեկան կտնտեսվի 8-10 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման և մաքսային ձևակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով պետեկամուտների կոմիտեին հատկացրել է 48726.9 հազար դրամ։ Եվս 49910.0 հազար դրամ է հատկացվել հարկային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տերմինալների տեղադրման, ծրագրային ապահովման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, լրացումներ` մեկ այլ որոշման մեջ, որոնցով նպատակահարմար է համարվել առողջապահության բնագավառում իրականացվող կրթական ծրագրերին միօրինակ մոտեցում ցուցաբերելու նպատակով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի լիցենզավորումը ևս իրականացնել բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը երկամսյա փորձաշրջանով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Համլետ Հակոբյանին։ Մեկ այլ որոշմամբ Ֆիրդուս Զաքարյանը եռամսյա փորձաշրջանով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ