Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 օգոստոսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում վերապատրաստում անցնող՝ աշխարհի 11 երկրներից ժամանած սփյուռքահայ ուսուցիչների պատվիրակությանը: Նշելով վերջին տարիներին հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, վարչապետն այդ գործում առաջնահերթ կարևորություն է վերապահել սփյուռքահայ դպրոցի պահպանման, սերունդների հայեցի կրթության, ազգային ոգով դաստիարակության խնդիրներին: Նա ընդգծել է սփյուռքի հայ մանուկների մեջ Հայաստանի, մեր անկախ պետականության, հայրենիքի զորացման նկատմամբ հավատի ու վստահության սերմանման անհրաժեշտությունը. «Սփյուռքահայ երեխան պետք է տոգորված լինի Հայաստանի հզորացման գաղափարով: Պետության անվտանգության հիմքը ոչ միայն բանակն է, այլև կրթությունը», - ասել է վարչապետը: Անդրանիկ Մարգարյանը անուրանալի և անփոխարինելի է համարել սփյուռքահայ ուսուցիչների դերը այդ հիմնախնդիրների լուծման շարունակական գործընթացում, նշելով, որ հայրենիքում նրանց մասնագիտական վերապատրաստումը դրա կարևոր բաղկացուցիչներից է: Հանդիպման ընթացքում ուսուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության համար, որի ընթացքում իրենց հնարավորություն է տրվել ներկայացնելու սփյուռքի հայկական դպրոցների խնդիրները, հանդես գալու սփյուռքի և հայրենիքի միջև կապերի սերտացմանն ուղղված առաջարկներով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել սփյուռքահայ ուսուցիչներին՝ իրենց դժվարին, բայցև շնորհակալ ու ազգաշահ գործունեության մեջ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ