Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 օգոստոսի 2010

Երևանում կհիմնվի հայ բարերարների ճեմուղի





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։


Կառավարությունը հոգում է մշակույթի և կրթության օջախների կարիքները


ՀՀ կառավարությունը որոշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9630.0 հազար դրամ։ Հաշվի առնելով, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է և այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քառ. մետր քայքայված հատվածները։
Իր նիստում գործադիրը որոշել է «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի համապատասխան տարածքներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` այն Վանաձորի մասնաճյուղի օգտագործմանը տրամադրելու համար։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը, որով նախատեսվում է Երևանում, բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ։
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից ևս մեկը։ Դրա անհրաժեշտությունը բխում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքից և «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից, որոնցով Երևան քաղաքում անհատույց վերականգնվող հողամասերի սահմանաչափի փոփոխման դրույթը տարածվում է հանրապետության բոլոր համայնքների վրա։
Կառավարությունը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթի արդյունքները։
Կառավարությունը հավանություն է տվել Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ այդ խոշոր երկրում ՀՀ դեսպանության հիմնումը կարող է դառնալ հայ-իսպանական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացման լուրջ խթան։
Հաշվի առնելով 2009թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի ստացած շահույթը` բանկին կառավարության որոշմամբ տրամադրված 79.629.719.887 ՀՀ դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինվել է 55.644.010.355 ՀՀ դրամ անվանական արժեքով համանման մուրհակով, պայմանով, որ բանկը ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած մուրհակի տրամադրման օրը նախարարությանը վերադարձնի նախկին մուրհակը։
2010թ. առաջին եռամսյակում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է 1062.6 հազար դրամ, քանի որ ավելի վաղ ընդունված մեկ այլ որոշմամբ այդ աշխատանքը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման կապակցությամբ գործադիրը որոշել է հանձնաժողովին հատկացնել 17362.5 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին երկու որոշումներում, կառավարությունը Երևան քաղաքի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի առաջին և չորրորդ հարկերից 1060 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացրել է հանձնաժողովին։ «Հայփոստ» ՊՓԲԸ-ին պատկանող նախկին 408 քառ. մետր տարածքը, որը գտնվում է Երևանի Սարյան 22 հասցեի շենքում, չէր բավարարում հանձնաժողովի բնականոն աշխատանքին։ Այն տրամադրվել է «Արմենպրես» ՓԲԸ-ին։
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «ՀՀ նախագահի աշխատակազմ» ՊԿՀ հաշվեկշռում գտնվող ՏՈՒ-134 մակնիշի օդանավն օտարել դասական աճուրդով։ Օդանավի գնահատված արժեքը, հետևաբար և մեկնարկային գինը սահմանվել է 600168 հազար դրամ։
Գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի վերլուծության և կառավարման գրասենյակ» ՊՀ 9 տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերին, քանի որ պետբյուջեի սղության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նոր ավտոմեքենաներ։
Կառավարությունը իր հերթական որոշմամբ կանոնակարգել է ՀՀ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ոլորտում իրականացվող գործունեությունը։ Որոշումը նպատակաուղղված է հակակարկտային աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը, պետական ծրագրերին համապատասխանող հակակարկտային համակարգերի և կայանքների ներմուծմանը և իբրև արդյունք` գյուղատնտեսությանը և բնակչությանը կարկտահարությունից հասցվող վնասի նվազեցմանը։


Հստակեցվում են կառավարման մարմինների գործառույթները


ՀՀ կառավարությունը քննության է առել Ազգային Ժողովի պատգամավոր Արևիկ Պետրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքով սահմանել քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող համապատասխան մարմնի շրջանակը` ապահովելու համար գիտելիքի, հմտության, գործնական կարողության ստուգման պրոֆեսիոնալ, իրավասու, պատասխանատու մասնակցությունը։ Օրինագիծը սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի կառավարության դրական եզրակացությամբ։
Գործադիրը լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, դրանով իսկ պարտավորեցրել է ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետին կից ստեղծել կոլեգիա, որն օժանդակելու է վարչության գործունեության ռազմավարական պլանավորմանը, քաղաքական որոշումների կայացմանը, նպաստելու է ծրագրերի և այլ խնդիրների իրականացմանը։
Իր նիստում կառավարությունն հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ամառային ճամբար։ Միջազգային դպրոց երիտասարդ աստղագետների համար։ Ուսուցողական դասընթացներ ներառական կրթության ոլորտի մասնագետների համար» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը; Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 70 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը տրամադրել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ)։
Իր նիստում կառավարությունը սահմանել է ՀՀ ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարի չափը։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ 2010թ. պետբյուջեի և ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում, գործադիրը ս.թ. պետբյուջե է ներառել ՀՀ և ՀԲ միջև ստորագրված սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման և ևս երկու վարկային համաձայնագրերի իրականացման գծով ֆինանսական մուտքերն ու ելքերը։


Այլ որոշումներ


ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Վաղարշապատի ծննդատուն» և «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ներին, «Մեծամորի բժշկական կենտրոն», «Գավառի բժշկական կենտրոն», «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» (գործունեության իրականացման վայրերն են Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հ/Ա Բ-4 թաղամասը և Արտաշիսյան փող. N 46-ը), «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» և «Սամարիթեր» հիվանդանոց», «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին, հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման արտոնագիր` Բյուրեղավանի «Արզնի-1», Սևանի «Գառնիկ» և Արմավիրի «Լիլի» ՍՊԸ-ներին։
Իր որոշումներով գործադիրը այլ նշանակության հողերի կատեգորիա է փոխադրել Շիրակի մարզի Բանդիվանի և Ջրաձորի, Կոտայքի մարզի Նոր Գյուղի, Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքների տարբեր նշանակության հողերը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների, գյուղատնտեսական մթերքների մշակման և պահածոյացման արտադրամասի և ջերմոցային տնտեսության կառուցման համար։
ՀՀ կառավարությունը մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել 15 անձի, որոնցից մեկին վերաբերող որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ