Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 օգոստոսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարության անդամները հաստատել են Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որն առաջիկայում ամբողջությամբ կհրապարակվի և կներկայացվի լայն հասարակայնությանը: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ փաստաթուղթը Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման փուլերից մեկն է: Այն պարունակում է հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացման գերակայությունները, մակրոտնտեսական միջավայրի գնահատականները և հիմք է հանդիսանալու 2004 և հաջորդ երկու տարիների պետական բյուջեների ձևավորման համար: Գործադիրը, 2003թ. իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, 78 մլն 650 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ «Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարում Ոսկեթասի աղբյուրներից» օբյեկտի շինարարությունն ավարտելու նպատակով: Այսօրվա նիստում կառավարության անդամները լրացումներ են կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 6-ի «2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ, որով ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում, փորձարարական կարգով, ներդրվելու է բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը: Հաջորդ փուլում նախատեսվում է այն տարածել նաև ՀՀ առողջապահության ամբողջ համակարգի վրա: Սահմանվել է, որ նշված սկզբունքի կիրառումը չի տարածվում որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց վրա: Կառավարությունը հավանություն է տվել «Անհատական ծածկագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծով նախատեսվում է «անհատական ծածկագիր» ձևակերպումը փոխարինել «սոցիալական ապահովության քարտ» ձևակերպմամբ: Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշվել է ՀՀ կառավարության 2000 թ. հոկտեմբերի 24-ի որոշումով ստեղծված «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի: Առանձին որոշումներով հաստատվել են շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը, ինչպես նաև ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը: ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, հաստատվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը: Սահմանվել է, որ պետական սեփականություն հանդիսացող կեղտաջրերի մաքրման կայանների համար այդ կարգը կիրառվելու է 2006թ. հունվարի 1-ից: Հաստատվել է նաև հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման և անվտանգության ապահովման իրականացման կարգը: Կառավարության մեկ այլ որոշմամբ, մինչև հոկտեմբերի 30-ը դադարեցվել է «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ափամերձ տարածքներում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբական անձանց: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ մինչև նշված ժամկետը ապահովել Սևանա լճի ափամերձ գոտիների առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտևորման փաստաթղթերի մշակումն ու հաստատումը: Նիստում որոշում է ընդունվել «ՀՀ 2003թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 6-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է 29 մլն 563 հազար և 5 մլն դրամ՝ համապատասխանաբար Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից «Ուռուցքաբանության գիտական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված էլեկտրոնների գծային արագացուցչի տեղադրման և «Ա.Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքի վերանորոգման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հանձնարարել է էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին՝ ապահովել «Հայգազարդ» ՓԲԸ-ի գույքի Երևանի Քանաքեռի 14 փողոցի N 44 հասցեում գտնվող բնակելի շենքի օտարումը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, այդ շենքում բնակվող ընտանիքներին անհատույց սեփականաշնորհելու համար: Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ մաքսային օրենսգրքում, որը պայմանավորված է մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված և մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող շուտ փչացող ապրանքները, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնությամբ իրացնելու անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ: Դրանով լրացվել է միջոցառումների ծրագրի երկրորդ և երրորդ փուլերում ընդգրկված բնակավայրերի ցանկը: Նոր բնակավայրերի ընտրությունը, որտեղ նախատեսվում է կառուցել արբանյակային ընդունմամբ հեռուստակայաններ, պայմանավորված է դրանցում մասամբ կամ անբավարար որակով Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունմամբ: Փոփոխության արդյունքում բնակչության ընդգրկվածությունը ՀՀՀ ծրագրով կավելանա 16784-ով: «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել է մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը: Կապանի շախմատի դպրոցի համար գույք ձեռք բերելու և դպրոցի տարածքը վերանորոգելու նպատակով, Կապանի քաղաքապետարանին է հատկացվել սուբսիդիա՝ 5մլն 140 հազ դրամի չափով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: ՀՀ օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի հավաքագրման խնդիրը կարգավորելու նպատակով, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 10-ի որոշման մեջ: Մասնավորապես,սահմանվել է, որ պետական տուրքի վճարումը, վճարողի հայեցողությամբ, կատարվում է ՀՀ տարածքում գործող բանկերում, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, ինչպես նաև օդանավակայաններում գործող արտարժույթի առք ու վաճառք կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող անձանց մոտ: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը, նշված իրավունքների վկայագրերի ձևերը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է Երևանի քաղաքային ենթակայության «N 2 մշակույթի տուն» պետական հիմնարկը, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպության է վերակազմակերպվել նաև «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական հիմնարկը: Օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը հաստատել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Համայնքային զարգացման ծրագրով» 2003թ. հուլիսի 4-ին անցկացված ու ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2003թ. հուլիսի 24-ին հաստատված «Երևան քաղաքի գոտիավորման խողովակների մատակարարում» միջազգային մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով «Ֆուքս» (Գերմանիա) ընկերությանը: ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի որոշման պահանջներին համապատասխան, գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Գետիկ», «Մասիս», «Ազատ», «Քասախ», «Արտաշատ», «Վեդի», «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Աշտարակ», «Կոտայք» ջրօգտագործողների ընկերություններին պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ