Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հուլիսի 2010

Հաստատվել է ցորենի սերմնաբուծության ծրագիրը




Հայաստանը էլիտային սերմացու կարտադրի


ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել և ՀՀ ներկրել աշնանացան ցորենի երկրում չգրանցված մի շարք սորտերի և գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ և Հայաստանում էլիտային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հիմնախնդրին քաջածանոթ են նաև մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։ Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի նախկին հրամանագրերից մեկում լրացումներ կատարելու հրամանագրի նախագծին, որի նպատակն է արդյունավետ դարձնել ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ։
ՀՀ կառավարությունը հաստատել է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման կարգը: Այս փաստաթղթով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, վերը նշված հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծանում է ՀՀ ֆինանսների նախարարության դերակատարությունը, ինչպես նաև` պատասխանատվությունը։
Լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, կառավարությունը պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին պարտավորեցրել ՀՀ մարզպետների ներկայացրած հիմնավորված առաջարկների հիման վրա սահմանված կարգով կազմակերպել քարաթափերի տեղամասերում ստիպողական քարաթափերի ծրագրերի մշակումը և իրականացումը։ Մարզպետներին հանձնարարվել է ծրագրով նախատեսված համալիր աշխատանքի իրականացումն ընդգրկել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։
Գործադիրը հաստատել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության, տարածման և օգտագործման 2011թ. տարեկան ծրագիրը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված ոլորտում իրականացնել նպատակային ծրագրեր, պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը։
Կառավարությունը սահմանել է հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողության հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստը արձանագրելու կարգը։ Որոշմամբ կանոնակարգվել են այն հնարավոր դեպքերը, որոնք հիմք ընդունելով հարկային պարտավորությունների հաշվարկման վաղեմության ժամկետի հաշվարկը կկասեցվի, ինչը հարկային մարմնին հնարավորություն կտա նշված հիմքերը վերանալու դեպքում օրենքով սահմանված կարգով հաշվարկել հարկային պարտավորությունը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից արխիվապահոցների վերակառուցման նպատակով «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացրել է 79309.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը և նշել, որ դրա իրականացմամբ առաջիկա առնվազն 10 տարվա համար կլուծվի արխիվի համալրման հիմնախնդիրը։
ՀՀ և ՄԶԸ միջև 2005թ. կնքված վարկային համաձայնագրով նախատեսված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար շահագործելու, 2006թ. կնքված «Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական դրամաշնորհով ավտոմեքենա` նույն ծրագրի աշխատանքն սպասարկելու նպատակով։ Կառավարության որոշմամբ վերը նշված 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան սեփականության իրավունքով հանձնվել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ 3.680.000,0 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան ամրացվել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին։
 

 

 

Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով կանոնակարգվում են ոլորտի մի շարք իրավահարաբերություններ, ճշգրտվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի գործառույթները։
Կառավարության հավանությունն է ստացել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կազմված աշխատանքային ծրագրերի հիման վրա աշխատողների կատարողականների գնահատմամբ և կնպաստի նրանց խրախուսմանը, աշխատանքի ճիշտ ծրագրմանը, եղած ռեսուրսների ճիշտ բաշխմանն ու օգտագործմանը։
Նիստում քննության է առնվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ համարել ինչպես հարազատ, այնպես էլ համահայր և համամայր եղբայրներին ու քույրերին։ Կառավարությունն այս նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Վերը նշված օրինագծերն ու կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ազգային Ժողով։


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագիր – մաս 2) ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11.000.000 եվրո է։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչև դրա փակումը։ Բացի այդ, կմշակվի միջուկային թափոնների կառավարման ռազմավարություն, ինչը նախատեսված է նաև ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 6-ի կարգադրությամբ հաստատված ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկով։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսավորել Շիրակի մարզի Ցողամարգի գյուղական համայնքի ղեկավարի ս.թ. օգոստոսի 8-ին կայանալիք հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
Գործադիրը հաստատել կամ փոխել է Երևան քաղաքի Աջափնյակի վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող տարածքի, Արագածոտնի մարզի Արագածոտնի, Լոռու մարզի Դարպասի և Բովաձորի, Կոտայքի մարզի Արզնիի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` համապատասխանաբար համաքաղաքային նշանակության գործառույթներով օժտված կառուցապատման, տուֆ քարի, ավազակոպճային խառնուրդի և դոլերիտային բազալտի արդյունահանման, փայտամշակման արտադրամասի կառուցման համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ