Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հուլիսի 2010

Այց Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի մի շարք տեղամասեր։ Այցի նպատակն էր` ծանոթանալ ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, ‎‎‎ֆերմերների աջակցության ծրագրերին և ոռոգման կառավարման մարմիններին տրամադրվող օժանդակությանը։
Այցի առաջին կանգառը Մերձավան համայնքում Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերանորոգված հատվածն էր։ Մայր ջրանցքը կարող է ոռոգել 10.000 հա հողատարածք, իսկ վերանորոգման աշխատանքների արդյունքում, որոնք ընդգրկել են 59,540 մ երկարությամբ ջրանցքի 5,697 մ ամենավթարային հատվածները, այն կսպասարկի 36.000 շահառու Արմավիրի մարզում և Երևանում։
Հաջորդիվ վարչապետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Վաղարշապատ» Ջրօգտագործների ընկերության (ՋՕԸ) ներքո գտնվող Արտիմետ համայնքի վերանորոգված երրորդ կարգի ջրանցք։ Այստեղ իրականացված վերականգնման աշխատանքները ներառում են երրորդային ջրանցքի վերականգնում պարաբոլիկ հատույթով, ինչը նպատակաուղղված է ջրի ին‎ֆիլտրացիայի նվազեցմանը և հիդրավլիկ փոխադրման արդյունավետության բարելավմանը։ Արդյունքում ներկայիս 150 հա հողատարածքի փոխարեն ջրանցքը ոռոգելու է 180 հա, և Արտիմետ համայնքի 710 շահառու հնարավորություն կունենա օգտվել ոռոգման համակարգից։
Այցի հաջորդ կանգառը ֆերմեր Սիմոն Ջալալյանի տնտեսությունն էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում ներկայացված են ոռոգման նոր տեխնոլոգիաները։ Տնտեսությունը հանդես է գալիս որպես «Սածիլ արտադրող կենտրոն» վաղահաս և ուշահաս ավելի քան 8 տարբեր տեսակի բանջարեղենի բարձրորակ սածիլների արտադրության և ապա բաց դաշտ տեղափոխելու համար։ Ֆերմերն իր տնամերձ հողամասում կառուցված նոր պոլիէթիլենային ջերմատանը մշակության ժամանակակից եղանակների կիրառմամբ ողջ սեզոնի ընթացքում կազմակերպում է սածիլների շարունակական արտադրություն և բանջարեղենի արտադրություն։
Այցի ավարտին Տիգրան Սարգսյանն այցելել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացման ենթաբաղադրիչի շահառու հանդիսացող «Վաղարշապատ» Ջուր օգտագործողների ընկերություն (ՋՕԸ)։ Ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում գործող 44 ՋՕԸ-ներ և 3 Ջուր մատակարարող կազմակերպություններ (ՋՄԳ) աջակցություն են ստանում ՋՕԸ-ների համար Կառավարման բարելավման պլանների մշակման և իրականացման, ֆինանսական կառավարման և հաշվապահական ծրագրերի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրման տեսքով, ինչպես նաև կազմակերպվում են դասընթացներ այդ համակարգերի կիրառման և օգտագործման նպատակով։ ՋՕԸ-ներին և ՋՄԳ-ներին տրամադրվել են նաև գրասենյակային նոր սարքավորումներ և կահույք։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ