Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 օգոստոսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003 թվականի ընթացքում իրականացվող բարեգործական 17 ծրագիր: Մասնավորապես քննարկվեցին և հաստատվեցին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագիրը, որի նպատական է ԼՂՀ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու «Ստեփանակերտ-Բալուջա» և «Ծակուռի-Հադրութ» հատվածների համար բիտումի ձեռքբերումը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզի Բարեպատ գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ավարտում», «Շիրակի մարզի Գյումրիի N 9 դպրոցի վերակառուցում» և «Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի դպրոցի նոր շենքի կառուցում» ծրագրերը։ Երևանի պետական համալսարանի երկու ծրագրերը՝ Ֆիզիկայի ֆակուլտետում իրականացվող CRDF (AR2-2302-YE-02) դրամաշնորհային ծրագիրը, և ուսումնական մասնաշենքի կառուցման և կահավորման ծրագիրը, «Մինասյան» առողջապահական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում բժշկական կենտրոնի հիմնումը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի՝ «Շիրակի մարզի Պեմզաշենի երաժշտական դպրոց», «Բարեկեցիկ մանկություն-15», «Բարեկեցիկ մանկություն-181» և «Գյումրիի բարեգործական կլինիկայի կառուցում» ծրագրերը, Նիստում հաստատվեց Հրեական կրոնական համայնքի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքներին կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական օգնության ցուցաբերում, տարբեր քաղաքներում բարեգործական ճաշարանների կազմակերպում։ «Ռոմըն Վիրջինս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական շրջիկ կենտրոն» ծրագիրը, որը կծառայի մանկահասակ բնակչության սոցիալապես առավել անապահովների շրջանում մահացության և հիվանդացության իջեցմանն ու մանկաբուժական ծառայությունների մատուցմանը։ Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 6 կազմակերպության հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 9 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ