Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հուլիսի 2010

Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Չժուն Շանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների զարգացման մակարդակը և ընդգծել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ու քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար և տեղեկացրել, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է իր այցը Չինաստան` «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Հումանիտար կապերի սերտացման և ամրապնդման գործում կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև հարաբերությունների զարգացումը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը։
Չժուն Շանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին է փոխանցել Չինաստանի վարչապետի ողջույնները։ Նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում։
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական գործակցության աշխուժացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարները` ընդգծելով առկա ներուժի ամբողջովին իրացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել հայ-չինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարգավիճակի բարձրացման, տեխնիկա-տնտեսական համագործակցության զարգացման և առևտրաշրջանառության ծավալի մեծացման հարցերին։ Այդ համատեքստում կարևորվել է Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալի մեծացումը և զբոսաշրջության խթանումը։ Չինաստանի առևտրի նախարարի տեղակալը վարչապետին տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման ուղղությունների շուրջ։
ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական գործակցության ռազմավարական ուղղությունների հստակեցման կապակցությամբ և իր ողջույններն է փոխանցել Չինաստանի իր գործընկերոջը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ