չորեքշաբթի, 21 հուլիսի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը:
Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլև շատերի հարգանքն ու համակրանքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և սաներին: