Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 օգոստոսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորել է, որ Ռազմավարական ծրագրի մշակման ընթացքը եղել է հնարավորինս բաց ու հրապարակային: Վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկումներին մասնակցած պետական, քաղաքական, հասարակական բոլոր կազմակերպություններին՝ նշելով նաև հասարակական համաձայնության մթնոլորտում Ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունը: Գործադիրը, 2003 թ. կառավարության պահուստային ֆոնդից, 2 մլն 582 հազար դրամ է հատկացրել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 195 երեխաների երաժշտական կրթության կազմակերպման, ապարատի պահպանման ծախսերի իրականացման նպատակով: ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին, որպես կանխավճար, ևս 125 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար: Կառավարության անդամները հավանություն են տվել «Հոգեկան առողջության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է բնակչության հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմքերը, ինչպես նաև կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ռազմավարությունը, որն ուղղված է մեր երկրում մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունների սահմանմանը: Նիստում կառավարությունը հաստատել է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը: Այլ որոշումներով հաստատվել են նաև սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգերը: Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ, որով առավելագույնս պարզաբանվում են նախագծող կապալառուի և պատվիրատուի փոխհարաբերությունները, պարզեցվում և հստակեցվում են նրանց գործառույթները: Մի շարք որոշումներով փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին», 2002 թ. օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» որոշումներում: Փոփոխությունների նպատակը քաղաքաշինության ոլորտում թույլատվական ընթացակարգերի պարզեցումն ու հստակեցումն է: 2001-2002 թթ., ՀՀ կառավարության կողմից մի շարք իրավական ակտերի ընդունմամբ, նշված թույլատվական ընթացակարգերի ժամկետներն արդեն իսկ կրճատվել են կրկնակի չափով՝ 310 օրից հասցվելով միջինը 161 օրվա: Նոր որոշումներով այդ թիվը դարձյալ զգալիորեն կնվազի և կհասցվի միջին հաշվով 100 օրվա: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 20-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նախարարություններում, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններում, մարզպետարաններում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև գործադիր իշխանության այլ մարմիններում գործավարության միասնական համակարգ ներդնելու նպատակով: Կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է նույն նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման: ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 20-ի «ՀՀ 2003-2004 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարած փոփոխությամբ գործադիրը ասպիրանտուրայի ընդունելության վճարովի հիմունքներով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի թիվն ավելացրել է 6-ով՝ հասցնելով 46-ի: Որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռում հանրապետության մի շարք բուհերում ասպիրանտուրայի ընդունելության քննություններում գերազանց գնահատականներ ստացած 6 դիմորդներին շարունակելու ուսումը ասպիրանտուրայում: Նշված որոշման մեջ կատարված լրացմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով 8 տեղ է հատկացվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև մշակութային ունեցվածքի պաշտպանվածության և պահպանության մասին», «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Գործադիրը համաձայնություն է տվել նաև «1997 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությանը: Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված շուրջ 2 տասնյակ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծերը: Նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը հանդես է եկել բուհերի ընդունելության քննությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությամբ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ