Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հուլիսի 2010

Վարչապետը կարևորել է պարբերական հանդիպումները միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով ներկաներին` վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համար։
Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները և անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ըստ ոլորտների իրականացվող ծրագրերին։
Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել հանդիպումների պարբերական անցկացման կարևորությունը։
Հաջորդիվ` մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձևավորման և դոնոր կազմակերպությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։
Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Որոշվել է նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ