Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 հուլիսի 2010

Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փաստաթղթում ներկայացվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների, շահագրգիռ մարմինների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, և կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից իրականացվելիք «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»` կարևորելով դրա նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։
Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ռազմավարության վերաբերյալ վերջնական առաջարկությունները և դիտողությունները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ