Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 հուլիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գործադիրը իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ՝ Տավուշի մարզի Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկևան, Բաղանիս, Ջուջևան և Շիրակի մարզի Իսահակյան, Լուսաղբյուր, Ձիթհանքով, Շիրակավան համայնքների կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման համար: Գործադիրը որոշել է մինչև ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի՝ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի հետ կապված հարցերը կարգավորող որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ Շիրակի մարզում պետական միջոցների հաշվին կառուցված և շահագործման հանձնված պետական բնակֆոնդ հանդիսացող Գյումրի քաղաքի Անի թաղամասի համապատասխան բնակելի շենքերը և Ջաջուռ կայարան գյուղի անհատական բնակելի տները նվիրաբերել Գյումրու քաղաքային և Ջաջուռի գյուղական համայնքներին՝ դրանցում բնակվող վարձակալներին անհատույց, սեփականության իրավունքով հատկացնելու համար: Որոշման ընդունումը կնպաստի Շիրակի մարզում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված բնանկարային ֆոնդի մասնովորեցման գործընթացի խթանմանը, շահագործմանն ու սպասարկման բարելավմանը: «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը առանձին որոշումներով հաստատել է կոնցեսիայի պայմանագրի և կայունացման պայմանագրի օրինակելի ձևերը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը: «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների ներմուծման կարգը: ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում ՀՀ հավատարմագրման գործակալության ստեղծման կապակցությամբ, գործադիրը դրանից բխող փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2000 թ. մայիսի 12-ի որոշման մեջ: Մասնավորապես, որոշմամբ հաստատված «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը» շարադրվել է նոր խմբագրությամբ: Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի նախարարության օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2003 թ. հունիսի 20-ի որոշումը և Համաշխարհային բանկի համաձայնությունը, կառավարությունը հաստատել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի՝ ՀԲ-ի տրամադրած վարկային միջոցներով իրականացված «Արարատ-2», «Լիճք», «Աշնակ» և «Շինուհայր» 220 ԿՎ ենթակայանների վերականգնման միջազգային մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով SIEMENS AG (Գերմանիա) ընկերությանը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 30-ի որոշման մեջ: Փոփոխությունների նպատակը նշված որոշման առանձին դրույթների համապատասխանեցումն է «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների հետ, կենսապաշարների օգտագործման գծով բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերի օպտիմալացումը և դրանց նոր տարատեսակների համար բնօգտագործման դրույքաչափերի սահմանումը: ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև ՀՀ մաքսային սահմանով ռազմական տեխնիկայի և մարտական զենքի զինամթերքի, մասերի ու պարագաների տեղափոխման կարգը: Լրացում կատարելով ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի «ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, գործադիրը այդ ցանկում ընդգրկել է նաև Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքը: Օրակարգում ընդգրկված հարցերից նիստում հաստատվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինման չափաբաժինները, կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմական նշանակության արտադրանքի (ապրանքների) երրորդ երկրներ արտահանումն իրականացնելու ժամանակ փոխգործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ