Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հուլիսի 2010

«Լույս» հիմնադրամի ուսանողները հյուրընկալվել են կառավարությունում





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ։ Նրանք Հայաստանում են գտնվում «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին մասնակցելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում ուսանողները կլինեն Գյումրի, Ջերմուկ, Սևանի Ծաղկունք և Արցախի Վանք համայնքներում և իրենց գիտելիքները կփորձեն կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Վարչապետը ողջունել է ներկաներին և ողջույնի խոսքում մասնավորապես նշել. ««Լույս» հիմնադրամի նպատակն է աջակցել տաղանդաշատ երիտասարդներին` կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում։ Վստահ ենք, որ «Լույս» հիմնադրամի հնարավորություններից օգտվող ուսանողների քանակն այս տարի ավելանալու է։ Մեզ համար չափազանց կարևոր է ձևավորել նոր միջավայր, որն անվանում ենք Հայկական աշխարհ, և շնորհիվ այդ միջավայրի ստեղծելու ենք ձեզ համար ինքնազարգացման ու ինքնաիրացման բարենպաստ պայմաններ»։
Կարևորելով Հայկական աշխարհի ձևավորման գործում «Լույս» հիմնադրամի գործունեությունը` կառավարության ղեկավարը մատնանշել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` որպես Հայկական աշխարհի կառույցի դերի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ այդ կառույցները որոշիչ դեր ունեն Հայաստանի ազգային մրցունակության բարձրացման գործում։
Ընդգծելով գիտելիքի դերի կարևորությունը ժամանակակից աշխարհում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Եթե ինդուստրիալ հասարակության տնտեսական համակարգի հենքը ապրանքների և ծառայությունների արտադրությունն էր, ապա պոստինդուստրիալ հասարակություններում հենքային գործընթացը մտագործունեությունն է։ Ժամանակակից հասարակության կարևոր ապրանքը նոր գիտելիքն է։ Այն որակապես փոխում է հասարակության կազմակերպման բովանդակությունը»։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, հիմնադրամի կրթական խորհրդի անդամներ Տեր Մեսրոպ Արամյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ