Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հուլիսի 2010

Համակողմանի աջակցություն` գյուղատնտեսության զարգացմանը



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին։ ԳԶՄՀ-ի` որպես ՄԱԿ-ի մասնագիտական գործակալություններից մեկի նպատակն է աջակցել գյուղական տարածքներում աղքատության հաղթահարմանը։
Հանդիպման ընթացքում Հեննինգ Պեդերսենը ներկայացրել է ԳԶՄՀ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը» և ծրագրի հաստատման հետագա քայլերի ժամանակացույցը։ Նա նշել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից ` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»։ Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է նպաստել պտղի և ընկուզեղենի կենսունակ արտադրության և պայմանագրային այգեգործության զարգացմանը, երկրորդ բաղադրիչի ներքո` հասարակական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացում (գազամուղներ, ոռոգման և խմելու ջրագծեր, գյուղական ճանապարհներ և այլն)։
Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD), համաֆինանսավորողներն են` Նավթ արդյունահանող երկրների (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամն (OFID) ու ՀՀ կառավարությունը։ Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ծրագիրը կներկայացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի խորհրդի հաստատմանը։
Վարչապետը կարևորել է ծրագրի նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և ընդգծել առաջին բաղադրիչի ներքո նաև օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ միջոցառումների ներառման և իրականացման անհրաժեշտությունը։
ԳԶՄՀ-ն Հայաստանում իրականացրել է 4 ծրագիր` «Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր» (ՈՀՎԾ) Համաշխարհային բանկի հետ համատեղ, «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման ծրագիր» (ՀԱՇԳԶԾ), «Գյուղական ծառայությունների ծրագիր» և «Գյուղական տարածքների զարգացման ծրագիր»։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ