Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հուլիսի 2010

Ճանապարհների բարելավմանը հատկացվում է ևս 1.4 մլրդ դրամ





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Կմաքրվեն ստորջրյա անտառածածկ տարածքները


Իր նիստում կառավարությունը վերաբաշխել է ՀՀ 2010թ. պետբյուջեն, փոփոխել և լրացրել ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել 1400000.0 հազար դրամ, որով կվերականգնվեն հանրապետական ճանապարհի Շինուհայր-Հալիձոր և միջպետական ճանապարհի Թալին-Դաշտադեմ հատվածները, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի անավարտ ճանապարհահատվածների մի մասը։ Այսպիսով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը ճանապարհների վերականգնմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորումը հասցնում է 4,5 մլրդ դրամի, որով վերացվում են նաև հորդառատ անձրևների և այլ բնական աղետների հետևանքները։
ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 30000.0 հազար դրամ, որը տրամադրվելու է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձր արտադրողական մեքենա-սարքավորումներ։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր այն որոշման մեջ, որով հաստատվել էին ՀԴՄ շահագործման կանոնները։ Ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ, որոնց համաձայն հարկ վճարողները հարկային տեսչություն պետք է ներկայացնեին ՀԴՄ սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանագրերը։
Գործադիրը որոշել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ տնօրինության Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 16-րդ հարկից 106,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Որոշման ընդունումը թելադրված է նշված տարածքի ամսական վարձավճարի փոփոխմամբ և լրացուցիչ ֆինանսավորման ավելացմամբ։
Իր նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 49977.0 հազար դրամ` մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրելու համար։ Վերջինիս ղեկավարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն մագիստրոսական ուսուցումը կազմակերպվելու է համաֆինանսավորման սկզբունքով։ Ամերիկյան կողմն արդեն տրամադրել է 143990 ամերիկյան դոլար, հայկական կողմի համաֆինանսավորման մասը կազմում է 49977.0 հազար դրամ։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երկունք» թերթը անցած տարվա ընթացքում բարեխղճորեն է կատարել ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած սուբսիդիայի պայմանագրով սահմանված պարտավորությունները, ինչպես նաև 2007թ.-ից հրատարակվող «Հայուհի» հանդեսի մշակութային ուղղվածությունը, տպագրական բարձր որակը և համապատասխանությունը ներկայացված չափանիշներին, նշված հրատարակություններն ընդգրկել է «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի ցանկում։ Համանման փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով գործադիրը 2010թ. պետբյուջե է ներառել պետական հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներդրման և կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀԲ տրամադրած դրամաշնորհային երկու ծրագրով աուդիտորական ծառայությունների ձեռքբերման դիմաց վճարելու համար նախատեսված 1,000.00 հազարական դրամը, ինչն արվել է 2010թ. մարտ ամսին։ Փոփոխելով իր նախկին որոշումներից ևս մեկը, կառավարությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Նժդեհի N 24 շենքում գտնվող 600.0 քառ. մետր ոչ բնակելի տարածքը, որտեղ քաղաքի պատվավոր քաղաքացի, հանգուցյալ Շմավոն Մովսիսյանի երկարամյա ջանադիր աշխատանքով ստեղծվել և գործում է քաղաքի պատմության թանգարանը, դարձրել է համայնքային սեփականություն։


Գործադիրը հաստատել է


- ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը,
- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները,
- 2010-2012թթ. ընթացքում ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, որի մշակումը, հաստատումը և իրականացումը ՀՀ նախագահի կարգադրությամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանը։ Ժամանակացույցի առաջնային նպատակներից է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղեցույցին։ ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է իրենց կողմից տրված թույլտվությամբ իրականացված անավարտ շինարարության օբյեկտների կառուցապատողների նկատմամբ, առաջնորդվելով սույն որոշման հավելվածի դրույթներով, կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է նաև պատկան մարմինների համար հատուկ դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք անվերապահորեն կատարեն իրենց վերահսկողական գործառույթները։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի համաձայն «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրությունը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը։ Անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումն ապահովվելու է ՀՀ ամենամյա պետբյուջեի օրենքով, «Ներառական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրն հստակեցրել է հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, բարելավել վերականգնման գործընթացը։ Նախատեսվում է ստեղծել բուժատեխնիկական հանձնաժողով, որի նպատակն է լինելու աջակցել պարագաների տրամադրմանը, բացառել հաշմանդամի` լրացուցիչ օղակ դիմելու անհրաժեշտությունը։
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև օժանդակության երկու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթերից մեկը վերաբերում է մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի ծրագրին, մյուսը` առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավմանը։ Ակնկալվում է, որ աջակցության ռեսուրսները էապես կնպաստեն մեր երկրում մրցունակ մասնավոր հատվածի ձևավորմանը և սոցիալական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։


Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից որպես մասնակցություն գույքի ներդրումը ԱԱՀ-ից ազատելն է, ինչը կստեղծի հանրապետության տնտեսության զարգացման բարենպաստ պայմաններ։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են մարդու մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալու, վերցնելու, ինչպես նաև թրաֆիքինգի մի շարք իրավահարաբերություններ։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել երկու անձի։
Գործադիրը Վարդգես Հովակիմյանին ազատել է Արարատի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Արարատի մարզպետ է նշանակել Էդիկ Բարսեղյանին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ