Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 հուլիսի 2010

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռադոսլավ Սիկորսկուն




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է հայ-լեհական հարաբերությունների ակտիվացում։ Լեհաստանի վարչապետի հետ զրույցի և ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը հետաքրքրված է Լեհաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ և աշխուժացամամբ։ Վարչապետը ողջունելի է համարել նման հանդիպումները, նշելով, որ հայ-լեհական տնտեսական համագործակցությունը զարգացնելու զգալի ներուժ գոյություն ունի, որը լիարժեք օգտագործված չէ։
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-լեհական քաղաքական հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերերությունը ևս պետք է հասցվի նույն մակարդակին։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լեհական քաղաքական եւ տնտեսական գործակցության խորացման հարցերին։ Նշվել է, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի և ԵՄ-ի ու նրա անդամ երկրների միջև համագործակցությունը։ Բարձր է գնահատվել Լեհաստանի կարևոր ներդրումն ու դերակատարությունն այս հարցում։
Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել հանքահումքային արդյունաբերության, մասնավորապես` պղնձի, մոլիբդենի, բազալտի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտներն ու դրանցում ներդրումներ կատարելու հնարավորությունները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ