Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 հուլիսի 2010

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Էդմունդ Մասքիի անվան կրթաթոշակին արժանացածներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Էդմունդ Մասքիի անվան ծրագրի շրջանակներում 2010 թ. կրթաթոշակ ստացած հայաստանյան կրթաթոշակակիրների հետ։ Կրթաթոշակին արժանացած 15 անձինք ծրագրի շրջանակներում 2010 թ. օգոստոսին կմեկնեն ԱՄՆ` ուսումնառություն ստանալու գործարար կառավարում, հանրային կառավարում, հանրային առողջապահություն, գրադարանային ու տեղեկատվական գործ, իրավագիտություն և այլ մասնագիտություններով։
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կրթաթոշակակիրներին և շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ են բոլորի ջանքերը որակյալ կրթությունը խրախուսելու գործում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ աջակցում է երիտասարդության ինտելեկտուալ աճին։ Կրթաթոշակակիրներին շնորհավորել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը և «ԱՅՐԵՔՍ-Հայաստան» կազմակերպության Կրթական ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Արինա Զոհրաբյանը։
ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի Էդմունդ Մասքիի կրթաթոշակային ծրագիրն ստեղծվել է 1992 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից` նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը Եվրասիայում։ Մինչ օրս Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Մասքիի ծրագրով կրթաթոշակ են ստացել 375 հոգի։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ