Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հուլիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդին: Արդյունավետ գնահատելով ԱՄՀ-ի հետ Հայաստանի կառավարության համագործակցությունը, վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այսուհետ ևս, իրական հնարավորությունները հաշվի առնելով, շարունակելու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, իսկ նոր խնդիրների և առաջարկությունների ի հայտ գալու դեպքում՝ քննարկելու դրանք: Համաձայնելով Անդրանիկ Մարգարյանի հետ՝ համագործակցության արդյունավետության վերաբերյալ, պարոն Էնրիկե Գելբարդը նաև գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական զարգացումների մակարդակից և տեղեկացրել, որ Արժույթի միջազգային հիմնադրամում ներկայումս քննարկվում է Հայաստանում իրականացվող ծրագրի շարունակման և հաջորդ տարի մեր երկրին նոր վարկաբաժնի տրամադրման հարցը: Նոր ծրագրի հաջող իրականացման տեսանկյունից, առաքելության ղեկավարն ընդգծել է հատկապես մաքսային, հարկային, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համատեղ աշխատանքի, փոխադարձ համաձայնությունների ձեռքբերման խնդիրը: Նա հայտնել է, որ ԱՄՀ-ն շահագրգռված է իր մասնակցությունը բերելու հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքներին: Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի կարևոր բաղկացուցիչն է և Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս դրա մշակման թափանցիկությանը, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ քննարկումներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է նաև ԱՄՀ-ին՝ իր ներկայացուցչի միջոցով մասնակցություն ունենալ Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետն առաջարկել է նաև ԱՄՀ-ի առաքելությանը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում համագործակցության ծրագրերի վերաբերյալ քննարկումներ անցկացնել ֆինանսների և էկոնոմիկայի, այլ նախարարների հետ՝ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով, որոնք այնուհետև կամփոփվեն վարչապետի մոտ՝ որոշակի համաձայնությունների կայացման համար:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ