Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 հուլիսի 2010

Վարչապետը և Գլենդեյլի քաղաքապետը քննարկել են զբոսաշրջության և առևտրի ոլորտներում համագործակցության աշխուժացման հարցեր



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով։ Արա Նաջարյանը տեղեկացրել է, որ 2003 թ. Հայաստան կատարած իր վերջին այցելությունից հետո Հայաստանում դրական տեղաշարժեր են կատարվել։
Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Գլենդեյլի հայ համայնքի դերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գլենդեյլի քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայ համայնքներին համակողմանիորեն ներկայացնել Հայաստանի հաջողություններն ու անցած տարիների ձեռքբերումները։
Զրուցակիցներն անդրադարձել են հայապահպանության խնդիրներին և այդ համատեքստում ընդգծել Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը։ Առանձնացվել է «Արի տուն» ծրագիրը` որպես հայրենաճանաչությանն ուղղված հաջողված ծրագիր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և առևտրի բնագավառներում գործակցության խորացման հարցեր։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայ-ամերիկյան առևտրի պալատի և Զարգացման հայկական գործակալության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև շփումների ակտիվացումը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ