Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 հուլիսի 2010

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ջերմուկում ավարտված «Գրան պրի» 4-րդ մրցաշարի մասնակից շախմատիստուհիներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Ջերմուկում ավարտված շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի փակման արարողությանը։ Ողջունելով առաջնության մասնակիցներին ու ներկաներին և կարևորելով Ջերմուկի` համաշխարհային շախմատային կենտրոն վերածվելու հանգամանքը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ջերմուկ քաղաքը խթանում է շախմատի զարգացումը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև շախմատի սիրահարներն ամբողջ աշխարհում շատ ուշադիր հետևում էին, թե ինչ է այստեղ կատարվում, իսկ մենք հիասքանչ շախմատային խաղերի վկաներն էինք։ Այսօր Ջերմուկ քաղաքում են գտնվում ուժեղագույն շախմատիստուհիները, և այս գեղեցիկ միջոցառման շնորհիվ ամբողջ աշխարհը հնարավորություն ունեցավ վայելելու կանանց այս գեղեցիկ մրցաշարը»։
Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին միջոցառման կապակցությամբ` վարչապետը նշել է. «Համոզված եմ` շախմատային այս միջոցառումը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում այս ինտելեկտուալ խաղի տարածմանը, և շախմատը Հայաստանն աշխարհին ներկայացնելու է որպես հզոր ինտելեկտուալ կայսրություն»:
Մրցաշարի 12 մասնակիցներից հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, երկրորդ տեղն է գրավել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան, իսկ երրորդը` Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ