Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 հուլիսի 2010

Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգով նախատեսված առաջին հարցով Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության և երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության ցուցակը։
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ փուլի` Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի և գույքի ճշգրտման և գնահատման տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ, որը Խորհուրդն ընդունել է ի գիտություն։ Վարչապետը հանձնարարել է Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին հստակեցնել տեխնիկական առաջադրանքի որոշ ձևակերպումներ` համագործակցելով Արդարադատության նախարարության հետ։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Ասիական զարգացման բանկի 2010 թ. մայիսի 28-հունիսի 4-ը Երևանում իրականացված առաքելության կողմից պատրաստված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (տրանշ 1 և տրանշ 2) Հուշագրի մասին զեկույցը։ Առաքելության շրջանակներում ուսումնասիրվել են Ծրագրի տրանշ 1-ի զարգացումներն ու առաջընթացը և տրանշ 2-ի նախապատրաստման աշխատանքները։
Նիստում քննարկվել և ի գիտություն է ընդունվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տարեկան ծախսերի նախահաշվի մասին զեկույցը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրել ՊՈԱԿ-ին առաջին վեց ամսվա փաստացի ծախսերը վճարելու համար։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ