Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հունիսի 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 56-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր հարուստ կենսագրությունը միահյուսվել է մեր ժողովրդի նորագույն պատմության փորձություններով լեցուն, բայցև փառավոր էջերին։ Արցախյան ազատամարտի խրամատներում մեր ժողովրդի հաղթանակն ու բանակաշինության կարևորագույն առաքելությունը, մեր պետականության առաջընթացից մինչև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության շարունակական ամրապնդումը մեծապես կապվում են Ձեր անձնական ներդրման հետ։
Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կարողանալու է հաղթահարել ծառացած բոլոր մարտահրավերներն ու միասնաբար հասնելու ենք մեր համազգային նպատակների իրականացմանը։
Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր ձեռքբերումներ` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի։

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ վարչապետ

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ