Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 հունիսի 2010

Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարի նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Մեր կոալիցիոն գործընկերը որոշում է կայացրել կատարել կադրային փոփոխություն և հաշվի են առել պարոն Մնացականյանի դիմումը աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Եվ ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, մենք ընդունել ենք այդ առաջարկը»։
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ցուցաբերած վստահության համար և խոստացել է անել առավելագույնը նախարարության ծրագրերով նախատեսված պարտավորություններն ու գործառույթները բարձր մակարդակով կատարելու։
Վարչապետ Սարգսյանը նախարարության աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի խնդիրների վրա, որոնք տարվա ընթացքում պետք է իրականացվեն։
«Կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ սկսել ենք մի լուրջ գործընթաց, որը նախարարությունից պահանջելու է մեծ ջանքեր` մասնագիտական ջանքեր։ Բնականաբար, բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, միջազգային կառույցները այս հարցում մեզ օժանդակելու են։ Աշխատանքների մյուս կարևոր ուղղությունը մեր սոցիալական ծառայություններն են, հատկապես սոցիալական նպաստները։ Մենք ձեզ հետ միասին կայացրել ենք կարևոր որոշում, 2010 թվականի չորրորդ եռամսյակից ավելացնելու ենք սոցիալական նպաստները։ Դրանց արդյունավետությունն այս պահի դրությամբ մեզ համար չափազանց կարևոր է»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետն անդրադարձել է Վերահսկիչ պալատի կողմից մարզերում կատարված ստուգումներին, այն հարցին, թե արդյոք սոցիալական նպաստները ծառայում են իրենց նպատակին, ընտրված թիրախային ընտանիքներն արդյո՞ք համապատասխանում են սահմանված չափանշներին և արդյո՞ք նպատակային են այդ միջոցներն օգտագործվում։ Ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատի կողմից բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ. տրվել են կեղծ տեղեկանքներ, կեղծվել են փաստաթղթեր, իրողությունը թաքցվել է։ «Դրա արդյունքում նպաստներ ստացել են այն ընտանիքները, ովքեր այդ ցանկերում չպետք է լինեին։ Նախարարության և նորանշանակ նախարարի առջև հիմա հստակ խնդիր է դրվում, որպեսզի աշխատանքներն այդ առումով բարելավվեն և մեր սոցիալական ծրագրերի արդյունավետությունը բարձրացվի։ Սա նաև հանրապետության նախագահի սկզբունքային դիրքորոշումն է, և մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցները փոշիացվեն և չհասնեն իսկապես կարիքավոր ընտանիքներին», - ասել է գործադիրի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ Արթուր Գրիգորյանի` Վերահսկիչ պալատում աշխատանքի փորձը կօգնի լուծել նաև այդ խնդիրները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ