Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 հուլիսի 2003

Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, գիտության և կրթության նախարարների, Երևանի քաղաքապետի, մարզպետների ու մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են ՀՀ տարածքում 2002-2003թթ. ցրտահարությունների, հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացմանը, գյուղմթերքների իրացման նախապատրաստական աշխատանքներին, հողօգտագործման ժամանակավոր սխեմաներին և անշարժ գույքի առաջին գրանցմանը, ինչպես նաև ՀՀ հանրակրթական համակարգի օպտիմալացման գործընթացներին առնչվող խնդիրներ: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում ցրտահարությունից տուժել են հանրապետության 7 մարզերի 366 համայնքներ, վնասվել են ավելի քան 23 հազար հեկտար տարածքներ, 75 հազար գյուղացիական տնտեսություններ: Նախարարը նշել է, որ կազմվել և արդեն իսկ գործողության մեջ է դրվել ցրտահարությունների հետևանքների հաղթահարման նպատակով Հայաստանի գյուղացիական տնտեսություններին օգնության կարգով հատկացվող պարարտանյութերի բաշխման ընթացակարգը: Պարարտանյութերի ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկա մեկ-երկու շաբաթներին կսկսվի դրանց բաշխումը: Ըստ Դավիթ Լոքյանի, հանրապետությունում 2003թ. բերքի համար կատարվել է 133.7 հազար հեկտար աշնանացան, որից 2002-2003թթ. սառնամանիքների, առատ ձնածածկույթի հալոցքից առաջացած գերխոնավության հետևանքով շուրջ 10.3 հազար հեկտարն ամբողջությամբ ոչնչացել է: Վնասվել են հիմնականում Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կատարված ցանքերը: Նախարարը նշել է, որ բնական աղետների հետևանքով 2003թ. հացահատիկի բերքը 15-20 հազար տոննայով պակաս կլինի 2002-ի համեմատությամբ: Նախորդ տարվա համեմատ զգալիորեն պակաս կլինի նաև խաղողի և պտուղների բերքատվությունը: Փոխարենը, ըստ նախարարի, բանջարեղենի համախառն բերքի ծավալը 2002-ի ցուցանիշը կգերազանցի շուրջ 50 հազար տոննայով, կարտոֆիլինը՝ ավելի քան 43 հազար, իսկ լոլիկի բերքը՝ 20 հազար տոննայով: Հարցի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է հրավիրվել ստացված բերքը ժամանակին և անկորուստ մթերելու, այդ գործում գյուղացուն հնարավոր աջակցություն ցույց տալու խնդրին: Զեկուցողը նշել է, որ դրական տեղաշարժը նկատելի է նաև արտահանման ոլորտում: Գոհացուցիչ են, մասնավորապես, բանջարեղենի, մրգերի որոշ տեսակների, անասնամթերքների արտահանման ցուցանիշները: Հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ, տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ, գնդապետ Վրեժ Գաբրիելյանը նշել են, որ ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 2003թ. ապրիլի 1-ին կայացած խորհրդակցության հանձնարարականի, ապրիլի 5-ից հուլիսի 16-ը ընկած ժամանակահատվածում, համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ: Մասնավորապես, տրանսպորտի և կապի նախարարությունը այս տարվա հեղեղումների պատճառած վնասների հետևանքները վերացնելու համար կառավարության որոշումներով կատարում է նաև 250 մլն դրամի միջպետական ճանապարհների վերանորոգման և 82.5 մլն դրամի՝ կամուրջների ու մի շարք վնասված ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքներ: Գյուղատնտեսության նախարարության կատարած աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 55 մլն 957 հազար դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ 55 մլն 611 հազար դրամի սահմաններում, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, իրականացնում է ջրանցքների վերականգնման, գետերի ափերի ամրացման, հուների խորացման և այլ աշխատանքներ: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը Կոտայքի մարզում իրականացնում է Մեղրաձոր գյուղի սելավատարի մաքրումը, ինչպես նաև 2003թ. գետերի գարնանային վարարումներից բնակավայրերի տարածքները զերծ պահելուն ուղղված առաջնահերթ աշխատանքներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը՝ ներկայացնելով հանրակրթական համակարգի օպտիմալացման ընթացքը, նշել է, որ հաշվի առնելով մարզերից եկած առաջարկությունները, դպրոցների մանկավարժական կոլեկտիվների տեսակետները, կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, որը նախարարի համոզմամբ, վերջ կդնի այդ հարցում եղած բոլոր տարաձայնություններին ու դժգոհություններին: Ըստ այդ որոշման, միավորված դպրոցներում մեկամսյա ժամկետում հայտարարվելու է մրցույթ՝ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար և միավորված դպրոցի տնօրեն է դառնալու մրցույթում հաղթողը, նա, ում մասնագիտական որակներն ու վարչական աշխատանքի ունակություններն առավել համապատասխան կլինեն այդ պաշտոնին: Հարցի քննարկման ժամանակ մարզպետները առաջադրել են նաև սահմանամերձ համայնքների դպրոցների գոյատևման, մանկավարժների վարձատրության, ուսուցիչների հաստիքների կրճատման հետ կապված խնդիրներ: Նախարար Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հետևողական լինել և սահմանված ժամկետներում լուծել նշված խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները լսել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի տեղեկատվությունը հողի ժամանակավոր սխեմաների կազմման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ այդ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան: Մինչև այժմ բոլոր մարզերի կողմից ներկայացված 328 պահանջարկներից հաստատվել են 272-ը, իսկ 56-ը ընթացքի մեջ են: Մանուկ Վարդանյանը դրական է համարել նաև սեփականության առաջին պետական գրանցման ընթացքը, որի արդյունքում տրվել են սեփականության 128 հազար վկայականներ: Մինչև տարեվերջ, ըստ նրա, տրվելու է ևս 254 հազար սեփականության վկայական: Հանձնարարվել է մարզպետներին՝ 15-օրյա ժամկետում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել այն համայնքների ցուցակները, որոնք դեռևս չունեն հողի օգտագործման ժամանակավոր սխեմաներ: Կարևորվել է նաև համայնքների գլխավոր հատակագծերի ստեղծման խնդիրը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ