Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հուլիսի 2003

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի՝ պարտադիր վերապատրաստում և ատեստավորում անցած առաջին 32 քաղաքացիական ծառայողներին դասային աստիճանների շնորհման հանդիսավոր արարողություն: Օրենքով սահմանված կարգով կառավարության աշխատակազմում գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին դասային աստիճաններ են շնորհվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով, իսկ առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնողներին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի հրամաններով: Կարևորելով քաղծառայության ինստիտուտի ներդնումը պետական կառավարման համակարգում, պարոն Թոփուզյանը շնորհավորել է դասային աստիճաններ ստացած բոլոր քաղծառայողներին՝ նշելով, որ դա նաև չափազանց պարտավորեցնող է: Նախարարը գոհունակություն է հայտնել քաղծառայողների վերապատրաստման և ատեստավորման առաջին փուլի ընթացքից, կառավարության աշխատակազմի պաշտոնյաների պատրաստվածության աստիճանից և հաջողություններ է մաղթել նրանց հետագա ծառայողական գործունեության մեջ: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, 2002թ. դեկտեմբերի 1-ից քաղծառայողների պաշտոնների անվանացանկում ընդգրկված բոլոր մասնագետները առաջիկա երեք տարիների ընթացքում պարտավոր են անցնել վերապատրաստում և ատեստավորում՝ դասային աստիճաններ ստանալու համար: Ըստ ժամանակացույցի, 2003թ. սկսած, ամեն տարի որակավորման նշված փուլերն անցնելու է քաղծառայողների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Մինչև տարեվերջ դասային աստիճաններ կստանան նաև կառավարության աշխատակազմի՝ վերապատրաստման և ատեստավորման փուլերը հաջողությամբ հաղթահարած ևս 18 քաղաքացիական ծառայողներ:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ