Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հունիսի 2010

Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին։
Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Արգենտինյան Հանրապետության անկախության 200-ամյակի առթիվ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։
Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ Մասնավորապես վարչապետը կարևորել է հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են հայ-արգենտինական դարավոր բարեկամական հարաբերություններին։ Արգենտինայի դեսպանը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։
 

Հունիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ