Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հուլիսի 2003

Այսօր ՀՀ կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի և նրան կից աշխատանքային հանձնախմբի համատեղ նիստ: Հանձնաժողովի և հանձնախմբի կազմերում ընդգրկված են նշված օբյեկտի շինարարության և շահագործման աշխատանքների նկատմամբ իրավասու պետական մարմինների և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օբյեկտի շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունները՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ն և «Հայէներգամասնագետշին» ՓԲԸ-ն, նախագծային կազմակերպությունը՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն: Օբյեկտը շահագործման պետք է հանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին: Խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է իրավասու կողմերին և աշխատանքային հանձնախմբին՝ օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին զուգահեռ, սկսել այն շահագործման ընդունելու հետ կապված ուսումնասիրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը: Կառավարական հանձնաժողովի կողմից օբյեկտի շահագործման ընդունման փաստագրումը կկատարվի աշխատանքային խմբի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգին համապատասխան և սահմանված ժամկետներում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ