Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2001

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի առաջին նիստը: Խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Այն հասարակական հիմունքներով աշխատող մարմին է, որն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է ՀՀ վարչապետին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ /հիմնականում կանայք/ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ վարչապետի, խորհրդի ստեղծման նպատակը կանանց հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների համակարգումը, դրանց լուծման ուղիների որոնումը և առաջարկումն է գործադիր մարմնին, այնուհետև այդ ուղղությամբ վերջինիս կատարած աշխատանքի վերահսկողությունը: Վարչապետի խոսքերով, խորհուրդն իր գործունեությամբ պետք է կարողանա հասնել նրան, որ մեր պետության, հասարակության մեջ բարձրանա կնոջ դերը, նրա մտավոր, կազմակերպչական ստեղծագործական ունակություններն, ըստ արժանվույն գնահատվեն և ի սպաս դրվեն պետության համար: Անդրանիկ Մարգարյանը կարևորելով կանանց հիմնահարցերը, այնուհանդերձ չցանկացավ դրանք առանձնացնել երկրի ընդհանուր խնդիրներից, նկատելով, որ այսօր պակաս ծանր վիճակում չէ նաև տղամարդը, որն աշխատանք չունի և ընտանիքի նկատմամբ պատասխանատվության, խնդիր ունենալով, հոգեբանական դժվարին կացության մեջ է հայտնվում: Հետևապես, կանանց հիմնահարցերը, պետք է դիտարկել համակարգային՝ սկսած ընտանիքից, վերջացրած պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում նրանց դերակատարումով: Խորհրդի անդամները ողջունեցին վարչապետի նախաձեռնությունը, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն գործնականում ոչինչ չի արվել: Ըստ նրանց, այժմ այս մարմինն իրենց հնարավորություն կտա խնդիրների մասին անընդհատ խոսելուց հետո, անցնել դրանց լուծման մեխանիզմների մշակմանը և կառավարության միջոցով դրանք իրագործելուն: Վարչապետը հանձնարարեց նախարարություններին, գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում խորհրդին ներկայացնել, թե 2001թ. իրենց ծրագրերում կանանց հիմնահարցերի հետ կապված ինչպիսի խնդիրներ են նախատեսվում ներառել և առաջարկեց խորհրդի անդամներին երկշաբաթյա ժամկետում ծանոթանան ստացված պատկերին, փորձեն ամբողջացնել և խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկեն, որոնց համար կառավարությունը կկազմի իրագործման ժամանակացույց: ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի այսօրվա նիստում որոշակի խմբագրական և այլ առաջարկներով հաստատվեց խորհրդի կանոնադրությունը, հստակեցվեցին խորհրդի նիստերում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, որոնք դարձյալ կհամալրվեն՝ այսօրվա քննարկման արդյունքից ելնելով: Որոշվեց հաջորդ նիստն անցկացնել մեկ ամիս հետո, այդ ընթացքում աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում աշխատելով տրված հանձնարարականների և առաջացած հրատապ խնդիրների ուղղությամբ:
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ