Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հունիսի 2010

Նպատակը` ունենալ օպտիմալ կառավարման համակարգ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում մասնակցել է Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։
Կառավարության ղեկավարը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, իր խոսքում մասնավորապես նշել է. «Նախորդ քննարկման ժամանակ, հիշում եք, հրապարակայնորեն փորձեցինք ամփոփել առաջին փուլի արդյունքներն և բավականին մանրակրկիտ հաշվետվություն տվեցինք հանրությանը, թե ինչ աշխատանքներ են կատարվել ֆինանսների նախարարության կողմից և ինչ կարողություններ են ձևավորվել մեր երկրում այս բնագավառում արդյունավետ կառավարում ապահովելու ուղղությամբ։ Այսօր պետք է կարողանանք հստակեցնել բարեփոխումների երկրորդ փուլը, ապահովենք ռազմավարությունը, մեր առջև ծառացած հիմնարար խնդիրները։ Այդ տեսակետից մենք, մասնավորապես, ձգտելու ենք լիակատար ապահովել հետևյալ չորս խնդիրների լուծումը։ Առաջին` ֆիսկալ կարգապահության բարձրացումը, որի միջոցով պետք է ապահովենք մակրոտնտեսական կայունություն և նպաստենք բյուջետային համակարգի կանխատեսելիության բարձրացմանը։ Երկրորդ. մենք պետք է կարողանանք երաշխավորել, որ միջոցները կապակցված կլինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են մեր գերակայություններին։ Երրորդ` ապահովել փողի դիմաց արժեք` երաշխավորելով, որ միջոցներն օգտագործվեն արդյունավետ և խնայողաբար։ Չորրորդ` նաև հանրային միջոցների օգտագործման շնորհիվ ապահովել հաշվետվողականությունը»։։
Տիգրան Սարգսյանը խոսել է նաև գործընթացի համար կարևոր ներուժի մասին. «Բիզնես պրոցեսների ճշգրիտ նկարագրությունից բացի, անհրաժեշտ է նաև, որ մենք ունենանք համապատասխան կադրային ներուժ, որը մշտապես ի վիճակի է վերապատրաստումներ անցնել։ Չափազանց կարևոր են նաև մոտիվացիոն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու, որ այդ աշխատատեղերում լինեն բանիմաց, պատրաստված մարդիկ, որոնք, կարծում եմ, կստեղծեն ընդհանուր առմամբ բարենպաստ միջավայր ֆինանսների արդյունավետ կառավարման գործում»։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ